«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, «Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվել է, որ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե թույլ է տվել օրենքում նկարագրված մի շարք խախտումներ:
Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին՝ 1.000.000 դրամ:
Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է: Պարզվել է նաև, որ 2011-2017 թվականներին բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումներով տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են այնպիսի խախտումներ, որոնց դեպքում առաջանում է հայտի ապահովման վճարներ մուծելու պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով հայտի ապահովման միջոցների վճարումն ապահովելու պարտականություն, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, միջոցներ չեն ձեռ...
Կարդալ ամբողջովին