Գոյություն ունի հավկիթի վրա հիմնված դիետա, որն ընդհանրապես վնաս չէ առողջությանը, գրում է fithacker.ru–ն։
Հավկիթում առկա սպիտակուցներն ու միկրոէլեմենտները թույլ չեն տա, որպեսզի օրգանիզմը հյուծվի, միաժամանակ բոլոր ավելորդ կիլոգրամներն անվերադարձ կանհետանան։
Հետևելով այս դիետային` կարիք չի լինի քաղցած մնալ։ Հավկիթն, իսկապես, շատ սննդարար և հագեցնող է։ Ծանոթանալով ստորև ներկայացված սննդակարգին` դուք, թերևս, կցանկանաք նիհարել այս սննդամթերքների միջոցով...Հրաժարվելով ածխաջրերից` դուք արագ կկարողանանք կորցնել ավելորդ քաշը։ Բացի այդ , այս սննդակարգի շնորհիվ կլավանա մաշկի և մազերի որակը։
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում հավկիթի դիետա` նախատեսված մեկ շաբաթվա համար։
Երկուշաբթի
Նախաճաշ – 2 նարինջ, 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ յուղազրկված կաթ
Ճաշ – մեկ բաժակ յոգուրտ, 300 գրամ խաշած հավի կրծքամիս
Ընթրիք – 200 գրամ խաշած հավի կրծքամիս, 1 խաշած հավկիթ, 1 նարինջ
Երեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ և 1 բաժակ կիտրոնաջուր
Ճաշ – 200 գրամ շոգեխաշած ձուկ և 1 թուրինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Չորեքշաբթի
Նախաճաշ – 2 թերխաշ հավկիթ, 1 բաժակ նարնջի հյութ
Ճաշ – 200 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս և բանջարեղեն, 1 նարինջ
Ընթրիք – 3 պինդ խաշած հավկիթ
Հինգշաբթի
Նախաճաշ – 3 հավկիթից պատրաստված օմլետ կանաչիով, սուրճ կաթով
Ճաշ – 200 գրամ խաշած տավարի միս, 1 նարինջ
Ը...
Կարդալ ամբողջովին