ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունը Վերին Լարս անցակետում մշտապես առկա խնդիրներով պայմանավորված առաջարկել է լուծումների հնարավոր տարբերակներ։ Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունից։
Նշենք, որ Panorama.am-ը պարբերաբար անդրադառնում է վրաց-ռուսական սահմանով՝ Վերին Լարսի անցակետով հայ բեռնափոխադրողներին հանդիպող խոչընդոտներին։ Մեկ ամսից ավելի է արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Այսպիսով, Ռուսաստան հասնելու համար նրանք օրերով սպասում են մաքսային անցակետերում՝ կրելով մեծ վնասներ։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ իրենք մշտական կապի մեջ են ռուսական և վրացական կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Բացի այդ, ըստ նախարարության, բանակցում են ռուսական կողմի հետ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման համար:
Այսպիսով, ըստ նախարարության, ռուսական կողմին առաջարկել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը, դիտարկել նաև հայկական բեռնատարների ռենտգեն-զննություն լրացուցիչ վայրում (օրինա...
Կարդալ ամբողջովին