Դեպի վեր

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար

armtimes.com01/13/2021, 6:36

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը նոր տնօրենի պաշտոնակատար ունի։ Այս պաշտոնը վստահվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։

Մնացականյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնավարման առաջարկն ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի կողմից։ Նշեց, որ համավարակով, ապա նաեւ պատերազմական իրավիճակով պայմանավորված պաշտոնական ձեւակերպման մասը երկարաձգվել է։

Անդրադառնալով թաղապետի կառավարչական պաշտոնից մշակութային հաստատություն իր անցմանը՝ Մնացականյանն ասաց․ «Մշակույթից այդքան էլ հեռու մարդ չեմ։ Գիտեք՝ ինքս հիմնադրել եմ «Հայկական գորգի ազգային կենտրոնը» եւ «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանը, տարբեր առիթներով միշտ մասնակցել եմ տարբեր մշակութային պրոյեկտների ու ղեկավարել դրանց մի մասը»։

Մնացականյանը նաեւ նկատեց՝ նոր աշխատանքը ստանձնելով լծվել է բազմաթիվ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը։ Առաջիկայում Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումն են իրականացնելու, ապա Էդուարդ Միրզոյանի եւ այլն։

«Չնեղացնելով գործընկերներիս, պիտի ասեմ, որ առաջին անգամ ուզում ենք Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին զբաղված լինի միջոցառումներով»,- ասաց նա՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ են նախատեսել շաբաթվա 7 օրերին։

Որոշել են յուրաքանչյուր երկուշաբթի աշխարհի տարբեր ծայրերից եկած երաժիշտների հետ միասին էքսպերիմենտալ համերգներ ու մոնոներկայացումներ անել։ Երեքշաբի օրերը լինելու են աշխարհասփյուռ հայ հայտնի երաժիշտների համերգների օրեր։ Նրանց հնարավորություն պիտի տրվի գալ Հայաստան ու սերտ համագործակցել տեղի երաժիշտների հետ։ Չորեքշաբթի օրերի համար վերականգնվելու է նախկինում եղած մի շատ լավ ավանդույթ՝ դպրոցականնների ֆիլհարմոնիա։ Այն կեսօրին է լինելու, որպեսզի կարողանան տարբեր մարզերից եւս երեխաներ ընդգրկվեն։

Հինգշաբթին լինելու է հրավիրյալ մենակատարների եւ տարբեր նվագախմբերի համերգների օր։ Իսկ աշխատանքային շաբաթվա վերջին օրը՝ ուրբաթը, ֆիլհարմոնիկի դասական համերգի օրն է, այդ ավանդույթը սրբության պես պահպանվելու է։

Շաբաթը ջազի օր է լինելու։ Իսկ ինչ վերաբերում է կիրակի օրվա ծրագրերին՝ տնօրենի պաշտոնակատարը հայտնեց՝ ցանկանում էին այդ օրն անել երգեհոնային ծրագրերի օր, բայց քանի որ երգեհոնը փչացած է, մեկ այլ ծրագիր են քննարկում։

«Կոնսերվատորիայի հետ հիմա քննարկում ենք շատ հետաքրքրիր մի ծրագիր՝ Կոնսերվատորիայի եւ Երեւանի քաղաքապետարանի երիտասարդական նվագախու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր