
Առաջին անգամ Հայաստանում՝ FULL MOON FEST երաժշտական փառատոնին, ելույթ կունենա ռուսաստանաբնակ հայազգի հիփ-հոփ արտիստ XCHO-ն (Խաչիկ Դունամալյան)։ Օգոստոսի 13-ին՝ լիալուսնի օրը, The Moon Production-ը SHENE-ում կազմակերպել է ամռան ամենասպասված միջոցառումներից մեկը, որի գլխավոր գործընկերն է Telcell-ը: Երաժշտություն, խենթ ժամանց, բազում անակնկալներ
Փառատոնին ելույթ են ունենալու նաեւ տեղացի սիրված արտիստները՝ 3.33, Մի քանի հոգի, ՆՈՊԱ եւ D’Litte։ Պարային ռիթմերն էլ ապահովելու են DJ Jokey-ը, DJ Mey-ը, Dairo Music-ը։ Միջոցառման տարածքում գործելու է ֆուդ կորտ, բար, ֆոտոզոնաներ եւ հետաքրքիր ժամանցի այլ հնարավորություններ։
Փառատոնի տոմսի արժեքը 10 000 դրամ է, ձեռք բերելու համար պետք է ներբեռնել Telcell Wallet հավելվածը՝ https://telcellwallet.page.link/fmf, կցել անձնագիր կամ ID քարտ, նաեւ բանկային քարտ ու հեշտությամբ կատարել գնում։ Իսկ միջոցառմանը պետք է ներկայացնել տոմսի եզակի QR-ը, որը պահպանվում է հենց հավելվածում։
A post shared by FMF | music festival in Armenia (@full.moon.fest)
The Moon Production-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Աչոյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հասկացել են՝ XCHO-ն հայտնի ու պահանջված արտիստ է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում, այդ իսկ պատճառով որոշել են, որ հիփ-հոփ փառատոնի գլ...
Կարդալ ամբողջովին