Դեպի վեր

Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան

yerkir.am06/30/2021, 6:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան

AZGonline-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան ինչպե՞ս կնկարգրեք Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը: Ի՞նչ վիճակում է այն գտնվում:

Ընդհանուր գնահատումը հետևյալն է, որ շարունակում է դեռևս անկումը և տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս: Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.3% հունվար-մայիս ամիսների աճը ըստ էության դա չի նշանակում, որ տնտեսությունը իրականում վերականգնվում է, որովհետև դրան զուգահեռ միջին գնաճը՝ պաշտոնական վիճակագրությամբ, գերազանցում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, այսինքն՝ վերջինս 5.5% է: Եթե մենք տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը նայենք, այստեղ հիմնականում 14% աճել է շինարարությունը և, ըստ էության, սա ավելի շատ ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքներն էին՝ նախընտրական դրդապատճառներով պայմանավորված: Աճել է նաև առևտուրը, յոթից մի քիչ ավել տոկոս, որը բերել է ընդհանուր ցուցանիշի աճին, այստեղ էլ ասենք, որ օրինակ՝ սննդամթերքի գնաճը մոտավորապես 7.5% է, այսինքն՝ գրեթե այնքան, որքան գնաճը: Կարճ ասած այստեղ իրական հատվածի աճ մենք չունենք՝ նախորդ տարվա համեմատ: Դա երևում է նաև արդյունաբերության ցուցանիշով: Արդյունաբերության ցուցանիշը նույն է ինչ որ նախորդ տարի, այստեղ գրեթե փոփոխություն չկա, բայց արդյունաբերական ապրանքների գները աճել են 9% և ավել: Այսինքն եթե գնաճով ֆիլտրենք, մենք ունենք մոտավորապես երկնիշ անկում՝ արդյունաբերության ոլորտում և սա այն դեպքում՝ վերաբերում է բոլոր ցուցանիշներին, երբ նախորդ տարի մարտից սկսած տնտեսական համատարած սահմանափակումներ էին գործում՝ COVID-19-ով պայմանավորված, այսինքն՝ այստեղ կա նաև բազայի էֆեկտը:

– Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր տնտեսությունում ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ բացասական կամ դրական փոփոխություններ եղան:

– Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 2.5-3 անգամ զիջել է պետական պարտքի աճի ցուցանիշին, սա խիստ մտահոգիչ է: Այսինքն պետական պարտքը աճել է շատ ավելի բարձր տեմպով, իսկ այս պարագայում օրինակ՝ 2019թ-ին , երբ ունեցել ենք 7.5-7.6% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքի աճ, նույնիսկ այդ պարագայում երբ այն հիմնականում պայմանավորված էր ներկրվող ավտոմեքենաների ծավալի աճով և այդ ամենին գումարած էապես ավելացավ հանքահումքային արդյունաբերությունը ու մեծ հաշվով տնտեսական կառուցվածքում՝ նույն 2019 թվականին, արտահանման շեշտակի աճ չենք ունեցել: Նաև չենք ունեցել ամենակարևորը՝ կապիտալ ներդրումների ներհոսքի ավելացում: Խոսքս վերաբերում է արտասահմանյան կապիտալի և առհասարակ օտարերկրյա ներդրողների թվի նվազմանը: Կայուն կերպով աճ է գրանցել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 406 428
RUR 6.37 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր