Սամանտա Ջոնսը կհայտնվի «Պատմությունը շարունակվում է» սիքվելում: Ինչպես հայտնում է Variety-ն, Քիմ Քեթրոլը կլինի միայն մեկ տեսարանում, որում հեռախոսով զրուցում է Քերի Բրեդշուի հետ: Նկարահանումների ժամանակ չի հանդիպել դերակատարներից որեւէ մեկի հետ: Նրա մասնակցությամբ կադրերն արվել են մարտի 22-ին՝ Նյու Յորքում: Նշվում է, որ Սամանտան սերիալում հայտնվելու է 2-րդ եթերաշրջանի ավարտին:
Թեեւ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի բոլոր հերոսուհիներին՝ Սամանտա Ջոնսին (Քիմ Քեթրոլ), Քերի Բրեդշոուին (Սառա Ջեսիկա Փարկեր), Միրանդա Հոբսին (Սինտիա Նիքսոն) եւ Շարլոտա Յորքին (Քրիստին Դեւիս) միասին չենք տեսնելու, սակայն երկրպագուներին դերասանուհու վերադարձը որքան զարմացրել, այնքան էլ ուրախացրել է:
Քեթրոլը 1998- 2008 թվականներին նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի 6 եթերաշրջաններում ու 2 ֆիլմերում:
Նախկինում նա տարաձայնություններ է ունեցել դերասանական կազմի ու մասնավորապես՝ Ջեսիկա Փարկերի հետ: 2017-ին հրաժարվել էր նկարահանվել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի 3-րդ մասում եւ կտրուկ արձագանքել սերիալի շարունակությունում իր մասնակցության հետ կապված հարցերին:
«Հիշում եմ, թե երկրպագուները որքան էին տխրել: Նրանք նամակներ էին գրում` ցանկանալով համոզել վերադառնալ: Իմաստ չկա որեւէ գործ անել, եթե չես ցանկանում: Ինձ համար սերիալի դարաշրջանն ավարտվել է, հիմա ուզում եմ նոր պատմություններ ներկայացնել: Ես չեմ սպանել Սամանտային, այլ ազատություն եմ տվել նրան»,...
Կարդալ ամբողջովին