Արտասահմանյան լրատվամիջոցները կիրակի՝ դեկտեմբերի 2-ին, հաղորդեցին, որ նույն օրն առավոտյան Իսրայելում ձերբակելվել են 40 արաբ բժիշկներ, պրակտիկանտներ ու դեղագործներ, որոնց դիպլոմները տրամադրել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: vesty.co.il-ի փոխանցմամբ, հետաքննությունը կարծում է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները դրանք ստացել են՝ առանց ուսումնառության ամբողջ կուրսն ավարտելու: Զեղծարարներին բացահայտելու օպերացիան ստացել է «Սպանելու լիցենզիա» անվանումը:
Հետաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, կասկածյալներն Իսրայելի առողջապահության նախարարություն են ներկայացրել կեղծ դիպլոմներ եւ դրանց հիմքով ստացել են բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն: Ըստ նույն աղբյուրի, կեղծ դիպլոմների տերերից ոմանց հաջողվել է հանձնել արտասահմանյան բուհերի շրջանավարտների համար նախատեսված քննությունը եւ Իսրայելում աշխատելու լիցենզիա ստանալ: Նշվում է, որ Իսրայելում աշխատող բժիշկները դիպլոմներ են ստացել «Հայբուսակ», «Մխիթար Գոշ» եւ «Սուրբ Թերեզա» համալսարաններից:
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով վերոնշյալին, հայտարարել է. «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, եւ ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում եւ սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետեւանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»։
«Հայբուսակի» ռեկտոր Սուրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ հավելյալ տեղեկություն չունի: «Մենք ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունենք, մեզ ոչ մեկը ոչինչ չի ասել: Ինչքան դուք գիտեք, տեսել եք, մենք էլ դա ենք տեսել: Դրանից ավելի ոչինչ չգիտենք, դրա համար չեմ կարող որեւէ բան ասել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կեղծ դիպլոմներ տրամադրելուն, նա վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքին դա չի առնչվում: Սուրեն Հարությունյանը «Հայբուսակը» ղեկավարում է 2015 թվականից: Ռեկտորից նաեւ հետաքրրքվեցինք, թե անցյալ տարի բացատրություն պահանջեցի՞ն Իսրայելի առողջապահության նախարարությունից: 2017 թվականի սեպտեմբերին Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանդիպելով Հայաստանի առողջապահության նախարարի հետ, անդրադարձել էին նաեւ «Հայբուսակին» ու նշել, որ մասնավոր այդ բուհն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել եւ ստանալ աշխատելու իրավունք, իսկ այդ ցուցանիշն իրենց չի գոհացնում:
«Հայբուսակի» ռեկտորի խորհրդական, նախկին ռեկտոր, գործող ռեկտորի քույր Անահիտ Հարությունյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր, որ նման բան հնարավոր չէ, քանի որ «Հայբուսակն» ավարտած իսրայելցի շրջանավարտները միայն առաջիկայում են մասնակցելու իրենց երկրում անցկացվող լիցենզավորման քննությանը: Նաեւ հայտարարել էր, թե բուհը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել, որովհետեւ ստվեր է գցվել համալսարանի գործունեության վրա: Բուհի ռեկտոր Սուրեն Հարությունյանն ասաց, որ նամակ չի ուղարկվել: «Մեր երկրի առողջապահության նախարարի հետ հանդիպումից առաջ իրենք եկան մեր բուհ, ծանոթացան գործերի վիճակին, դրանից հետո, թե դրանից առաջ էլ, նույնիսկ շնորհակալական նամակ են ուղարկել բժշկական ֆակուլտետի դեկանին: Խոսակցություններ կային, որ նախարարի հետ քննարկել են այդ հարցերը, բ...
Կարդալ ամբողջովին