Երեւանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 27-ին եւս ուղղաթիռ է թռել, որը թռուցիկներ է նետել։
Թռուցիկում գրառման մեջ ԱԱԾ-ն նշում է, թե իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում հարկադրված են կիրառելու զինված խմբի գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված, օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
Միաժամանակ, ԱԱԾ-ն կրկին պահանջել է վայր դնել զենքերն ու հանձնվել։
«2016թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը, ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի զավթման տասներորդ օրը, զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ, իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքին եւ առողջությանը:
Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետեւանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ:
Այս կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ն լիազորված է նախազգուշացնելու զինված խմբի անդամներին, որ սույն թվականի հուլիսի 27-ին ժամը 00. 00-ից սկսած՝
Առաջին. ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից խմբի կամ դրա որեւէ անդամի զինված դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս 2016թ. հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հրահանգներին համաձայն:
Երկրորդ. Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խ...
Կարդալ ամբողջովին
