«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը». Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերն են։
Այսօր ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի ծննդյան օրն է։
Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։
«Ազգային պատկանելությունը միայն ազգին ծառայելով է որոշվում»,- ասել է Գորգիսյանը։
Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգայի...
Կարդալ ամբողջովին