31 հուլիսի 2016 - 15:48 AMT
PanARMENIAN.Net - Դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:
Դատարանում Պավել Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղքը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի այս որոշումն ապօրինի է համարում:
Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է...
Կարդալ ամբողջովին