Ավստրիան պաշտոնապես հավանություն է տալիս Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը Շենգեն գոտուն: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ավստրիան նախկինի պես պաշտոնապես հավանություն է տալիս Խորվաթիայի, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցությանը Շենգեն գոտուն», – հայտարարել է Ավստրիայի փոխկանցլեր Վեռներ Քոգլերը:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները նոյեմբերի 21-ին հրապարակայնորեն հանդես էր եկել Շենգենյան գոտու ընդլայնման դեմ՝ իր դիրքորոշումը պայմանավորելով անօրինական ներգաղթյալների թվի աճով: Իսկ նոյեմբերի 23-ին Զագրեբ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Վիեննան հավանություն կտա Խորվաթիայի անդամակցությանը Շենգեն գոտուն, բայց «քննադատորեն կվերաբերվի» Բուլղարիայի և Ռումինիայի հայտերին:
Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավարը և կառավարության նախագահը ներկայացնում են Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, մինչդեռ Քոգլերն այդ կուսակցության կոալիցիոն գործընկերոջ՝ «Կանաչների» կուսակցության առաջնորդն է: Շենգեն գոտին ...
Կարդալ ամբողջովին