Դեպի վերեւ

Մինսկի խմբի կոշտ պատասխանը Սերժ Սարգսյանին. տարածքներ անորոշության դիմա՞ց

armtimes.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Մինսկի խմբի կոշտ պատասխանը Սերժ Սարգսյանին. տարածքներ անորոշության դիմա՞ց

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել»,-նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի հաշվետու զեկույցում այսպիս հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը:

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված հայտարարություն արեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոնը:

«Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերի հիման վրա, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը՝ ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ կամարտահայտության ճանապարհով, անվտանգության միջազգային երաշխիքներ են տրվելու իրենց նախկին բնակության վայրեր վերադարձող բոլոր ներքին տեղահանվածներին ու փախստականներին: Այն ներառելու է խաղաղարար օպերացիա»:

Էդվբարդ Նալբանդյանը Համբուրգում հայաստանցի լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը համահունչ է նախարարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթին, տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին եւ առհասարակ հայկական կողմի դկիրքորոշմանը: Ըստ ՀՀ արտգործնախարարի, եթե այս հայտարարությունն առաջարկվեր ստորագրման նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա Հայաստանն այն կարող էր ստորագրել:

Այն, որ սույն հայտարարության մեջ առկա հորդորների եւ կոչերի 90 տոկոսի հասցեատերը Ադրբեջանն է, ակնհայտ է: Բայց արդյո՞ք որեւէ հակասություն չկա Սերժ Սարգսյանի վերջին ելույթի եւ ՄԽ հայտարարության համախատասխան հատվածի միջեւ:

Սարգսյանն ընդգծում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միան Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, իսկ մնացած բոլոր հարցերը ածանցյալ են եւ իրենց արդար լուծումը կգտնեն խնդրի կարգավորմանը, այսինքն` Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմանը զուգահեռ: «Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել»,-ասում է նա:

Ի՞նչ են ասում ՄԽ համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ՌԴ-ի եւ ֆրանցիայի արտգործնախարարները: Նրանք ասում են, որ հայկական զորքերը պետք է դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, դրանք պետք է Ադրբեջանին վերադարձվեն, փոխարենը Արցախի կարգավիճակը պետք է մնա անորոշության մեջ:

Այն ինչ նշվում է ՄԽ հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի հիշատակած անորոշության մանրամասն նկարագրություն: «Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ՝ ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 485.5
EUR 503 507
RUR 7.8 7.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ