PanARMENIAN.Net - HelpSystems-ը վերանվանվել է Fortra: Էվոլյուցիոն այս զարգացումն արտացոլում է գործընկերներին օգնելու նվիրվածությունը, որպեսզի սպառնալիքներով լի բիզնես աշխարհում կիբերանվտանգությունն ունենա ավելի պարզ և հասանելի լուծումներ։ Fortra-ն կտրամադրի կիբերվտանգներից պաշտպանվելու համապարփակ լուծումներ՝ հնարավորություն տալով ընկերություններին համատեղել անվտանգության հասունության բարձր աստիճանը և առօրյա գործունեության արդյունավետությունը։
Որպես այս էվոլյուցիայի մի մաս՝ ընկերությունն իր ռեսուրսները կենտրոնացրել է կիբերանվտանգության և ավտոմատացման վրա՝ ձեռք բերելով կարողություններ տվյալների անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգության կառավարվող ծառայությունների ոլորտներում: Fortra-ի հմուտ փորձագետների թիմն ստեղծել է մի հարուստ գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ունենալ նորարարական ինտեգրացիաներ և լուծել խնդիրները նոր և առավել արդյունավետ ձևերով: Ընկերության նվաճումները ներառում են նաև այնպիսի ընկերությունների ձեռքբերումը, ինչպիսիք են Alert Logic, Digital Guardian, Cobalt Strike, Tripwire, Digital Defense, Terranova Security, Agari, PhishLabs, Core Security, GoAnywhere, Titus և այլ հայտնի ծրագրային ապահովման ծառայություններ մատուցող ընկերություններ:
«Կիբերանվտանգության ոլորտը անընդհատ փոփոխվում է, և մենք աճում ենք դրան համընթաց», - նշել է Fortra-ի գլխավոր գործառնական տնօրեն Քեյթ Բոլսեթը:
«Սա շատ կարևոր և ոգևորիչ պահ է մեզ համար, քանի որ մենք մեկնարկում ենք մի նոր շարժում, որը դրական փոփոխություններ կբերի ոլորտում, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններում: HelpSystems-ում բոլորը համախմբված են այս առաքելության շուրջ, որպեսզի միասին հաղթահարենք անվտանգության անկառավարելի թվացող մարտահրավերները և մեղմենք մեր բազմաթիվ հաճախորդների մտահոգությունները: Մենք ցանկանու...
Կարդալ ամբողջովին