ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչությունը հուլիսի 6-ին ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում վարչության անձնակազմն իրականացրել է 128 միջոցառում, որոնց ներգրավվել է 42 ծառայող: Այս մասին «Արմնեպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանն իր ելույթում նշել է, որ ստորաբաժանումը համագործակցել է ոստիկանության վարչությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի հետ:
Անցած 6 ամսվա ընթացքում հատուկ նշանակության վարչությունն իրականացրել է 14 խուզարկության ապահովում, 20 կասկածյալների հայտնաբերման, ձերբակալման և բերման ենթարկե...
Կարդալ ամբողջովին