Դեպի վեր

Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը․ 168.am

henaran.am02/15/2020, 7:12

Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը․ 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը շարունակում է լինել կեղծիքը՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Այնպես չէ, որ կեղծիքը նոր մատերիա է հայկական իրականությունում, պարզապես 2018 թվականի հեղափոխությունից հետո այն նոր դրսևորումներ ու մատուցման նոր ձևեր է ստացել։ Նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, երկրում ամենաշատը կեղծվող երևույթը մարդկանց քվեն էր, որի շնորհիվ իշխանությունն արտադրվում ու վերարտադրվում էր։ Ու հենց դա էլ, լայն իմաստով, հանգեցրեց 2018 թվականի փոփոխություններին․ մարդիկ հոգնել էին տոտալ կեղծիքից և մեծ առումով մերժեցին հենց այդ կեղծիքը։ Բայց կեղծիքի նախկին ու ներկա դրսևորումներում կա մի էական տարբերություն։ Նախկինում իշխանությունը մեծ հաշվով չէր էլ թաքցնում կեղծիքի փաստը, մարդիկ գիտեին այդ մասին ու ըստ էության ապրում էին՝ դրա հետ համակերպված։

Այլ է պատկերն այսօր։ Հիմա կեղծվում է իրականությունը՝ լայն իմաստով, սուտը, մանիպուլյացիան դարձել են պետական քաղաքականություն, ու դա դեռևս ազդեցիկ է։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ երկրում բոլոր խնդիրների մեղավորը Սահմանադրական դատարանի գործող կազմն է, և դա ներկայացվում է՝ որպես իրականություն, իսկ բոլոր նրանք, ովքեր կհակառակվեն դրան, այսինքն՝ կբարձրաձայնեն ճշմարտությունը, հռչակվում են պետական դավաճաններ։

Տնտեսության մեջ շարունակում են իշխել ու գերիշխել բոլոր նախկին օլիգարխները, բայց նրանք հիմա անվանակոչված են՝ որպես «խոշոր սեփականատերեր»։ Ու բոլոր նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել այդ մասին, այսինքն՝ ասել ճշմարտությունը, կրկին հռչակվում են՝ որպես պետական դավաճաններ։ Այս իրավիճակն է ամեն օր ու ամենուր։

Իշխանությունը պատերազմ է հայտարարել ճշմարտությանը և այդ պատերազմում օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, սկսած ֆեյքերից ու մանիպուլյատիվ այլ գործիքներից՝ մինչև անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների ներգրավում։ Ճշմարտության դեմ հայտարարված պատերազմի խորքային նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իշխել կեղծիքի թագավորությունում, որովհետև միայն դրանում է հնարավոր մասսաներին կառավարել՝ որպես հիմնական միջոց օգտագործելով պոպուլիզմը։

Այսօր էլ, ինչպես նախկինում, Հայաստանն ապրում է տոտալ կեղծիքի պայմաններում, այն տարբերությամբ, որ եթե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր