PanARMENIAN.Net - Հայկական ազգային ավիաուղիներ Fly Arna–ն հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը։
Պարզաբանման մեջ նշվում է, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների և ուղևորների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, և ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար»,–ասվում է հայտարարության մեջ:
ԱՆԻՖ-ը, իր հերթին, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացնում է, որ ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։
«Ֆլայ Արնան իր 1․5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե՝ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշնե...
Կարդալ ամբողջովին