ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ԱԱԾ դիմաց տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն առաջիկայում այդպիսի հանդիպում բացառված չէ, ընդ որում՝ ոչ միայն նրա, այլ նաև նախկին մյուս նախագահների և ընդհանրապես բոլոր քաղաքական գործիչների ու անհատների հետ: Վանեցյանը հայտնել է, որ երկրի վիճակը ծանր է, և պետք է քայլեր կատարել: Նա նշել է, որ սպասվում են աշխույժ քաղաքական գործընթացներ:
Արթուր Վանեցյանն ԱԱԾ է գնացել քրեական գործի շրջանակում, սակայն հրաժարվել է բացատրություն տալ այդ գործով: ԱԱԾ նախկին պետը գործնականում հրաժարվել է առարկայական դիրքորոշում հայտնել Ռոբերտ Քոչարյանի հայտարարած իշխանափոխության տարբերակի շուրջ՝ փողոց փակելով դարձյալ հասնել իշխանության փոփոխության:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարում էր ընդդիմությանն առաջնորդելու իր թեկնածության մասին, այն դեպքում, որ Արթուր Վանեցյանն էլ ակնկալում է ինքը դառնալ առաջնորդ: Իհարկե, միարժեք չէ, որ նրանք խոսում են նույն ձևաչափի ընդդիմության մասին, սակայն երկուսն էլ հավակնում են լինել գլխավոր ընդդիմություն և դժգոհ հանրությանն առաջնորդող: Այլ հարց է, որ Վանեցյանն ակնկալում էր այդ դերում հայտնվել, այսպես ասած, Գագիկ Ծառուկյանի «ցատկահարթակով», իսկ Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում է այլ տարբերակ, քանի որ Քոչարյանն էլ փաստորեն անտեսեց Ծառուկյ...
Կարդալ ամբողջովին