Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է
Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ ս․թ․ ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև եղած միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը եղել է հուզական վիճակում և, հետևաբար նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Այս որոշման հետ կապված շատ շահարկումներ եղան․ էլ ընտրովի արդարադատություն, էլ անպատժալիություն, նույնիսկ ոմանք հիշեցին «նախորդ հանցավոր ռեժիմի» գործելաոճը։
Ստիպված մի քանի անգամ ուշադիր դիտեցի միջադեպի տեսագրությունը։ Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է։ Տեսնյութը դիտելիս պարզ երևում է, թե ինչպես Ալեն Սիմոնյանը իրեն ուղեկցողների հետ խաղաղ զբոսնում էր․․․և հանկարծ Արթուր Դանիելյանը հարձակվում է նրա վրա, թռչում և քթով հարվածում վերջինիս ճակատին։ Եվ այսպես մի քանի անգամ։ Ալեն Սիմոնյանի և նրա ուղեկիցների հաշտության հորդորները Արթուր Դանիելյանին և նրա ընկերներին ապարդյուն էին, ովք...
Կարդալ ամբողջովին