ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ քննարկում է ընթանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի մասնակցությամբ: Քննարկման միայն առաջին 10 րոպեներն էին բաց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հանդիպման նպատակն է՝ Արտգործնախարարության գործընկերների հետ վերլուծել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքները, դրանից բխող հետագա հնարավորություններն ու քայլերը, նաև ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող քայլերը՝ ինչպես գործադիրի կողմից իրականացվող, այնպես էլ՝ թե ինչ կարող է անել խորհրդարանական դիվանագիտությունը:
«Հանդիպումն անցկացվելու է փակ, որպեսզի անկաշկանդ ու դետալային քննարկում ունենանք»,- պարզաբանեց Ռուբեն Ռուբինյանը:
Արա Այվազյանն էլ կարևորեց ակտիվ շփումները հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադարձությունից հետո:
«Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և ԼՂՀ մուտք գործեցին ՌԴ խաղաղապահ ուժերը: Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող: Այս կապակցությամբ ՊԲ-ն և Արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ամբողջովին դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության մի քանի դրույթների շարունական խախտումներով: Դրանք նախ և առաջ վերաբերում են հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, ըստ որոնց՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում և ամբողջովին դադարեցնեն կրակը, վերադարձնեն գերիներին և պահվող անձանց»,- նշեց Արա Այվազյանը:
Ըստ արտգործնախարարի, որոշ դեպքերում այդ խախտումները եղել են փոխկապակցված, օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, որի հետևանքով գերվարվել էր 64 զինծառայող: Նրանց հանդեպ շինծու մեղադրանքների առ...
Կարդալ ամբողջովին