Դեպի վերեւ

Ընտրովի արդարադատության զոհն ու պրոտեժեն. «Կաշառք գետնանցումում» կինոն սերիաներ կունենա

armtimes.com10/31/2016, 1:40
  • Email
  • Facebook
  • Twitter

Ընտրովի արդարադատության զոհն ու պրոտեժեն. «Կաշառք գետնանցումում» կինոն սերիաներ կունենա

Երեւանում գետնանցումներից մեկում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: ԱԱԾ-ն հրապարակեց նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է անձը, որի վրա տեղադրված է գաղտնի տեսախցիկը, տասը հատ 100 դոլարանոց հաշվում եւ փոխանցում դատավորին, որն էլ գումարը գրպանում տեղավորելով՝ խոսում է ինչ-որ դատական նիստ հետաձգելու մասին: Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է:

Ասում են, Հայաստանի դատավորների մեջ չի գտնվի մեկը, որի մասնակցությամբ հնարավոր չլինի նույն կինոն նկարել` որոշ դետալների տարբերությամբ: Ասենք, մեկին գետնանցումում 500 դոլար կփոխանցեն, մյուսին սրճարանում`10 հազար դոլար, երրորդին`աշխատասենյակում`100 հազար դոլար: Միլիոնների փոխանցման հնարավոր վայրեր մատնանշելու համար մեր երեւակայությունը, կարծես, չի բավարարում: Երեկ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Tert.am»-ի հարցազրույցում ասել էր, որ համակարգն է այնպիսին, որ որեւէ դատավոր չի կարող սուրբ մնալ:

Պարտադիր չէ, սակայն, որ որեւէ նախկին դատավոր խոստովանություն անի, որ պատկերացում կազմենք, թե կաշառակերությունը դատավորների մեջ որքան տարածված երեւույթ է: Դատարանների հետ երբեւէ գործ ունեցած ցանկացած բնակիչ դա շատ լավ գիտի, որովհետեւ կամ ինքն է կաշառք տվել, կամ ընդդեմ իրեն են դատավորին կաշառել, կամ իր գործը չի կարողացել դասավորել միայն այն պատճառով, որ անհրաժեշտ կաշառքի գումարը ձեռք չի բերել:

Եվ չնայած այս իրականությանը, վերջին 17 տարվա մեջ Հայաստանում երկրորդ անգամ է կաշառքի համար դատավոր ձերբակալվում: Առաջինը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանն էր, որը ձերբակալվեց 2014 թվականին, իսկ այս օգոստոսին նույն մեղադրանքով դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Արդար չի, իհարկե: Ու թերեւս այս անարդարությունն է պատճառը, որ նման դեպքերում ձերբակալվողները մեխանիկորեն շահում են հասարակության համակրանքը:

Կարծիքներ, թե սա քայլ էր, որը կմոտեցնի ՀՀ դատական համակարգից կոռուպցիայի վերացմանը կամ չեն հնչում, կամ հատուկենտ են հնչում` հիմնականում իշխանական շրջանակներից: Ավելի լայն տարածում ունի տեսակետը, թե եւս մեկը քավության նոխազ դարձավ: Մյուս կողմից, հնարավոր էլ չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանի բոլոր կաշառակեր դատավորները ձերբակալվեն եւ դատվեն: Դա լուրջ ճգնաժամ կառաջացնի երկրում, որովհետեւ պետության հենասյուներից մեկի` դատական իշխանության մի մասը պարզապես հօդս կցնդի:

Երեկ այս համատեքստում մի քանի փաստաբաններ բարձրացնում էին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարցը, որի մասին նախօրեին ՄԻԵԴ-ը հիշատակել էր «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում: ՄԻԵԴ-ը նշել է, որ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման: Մասնագետները սա ան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 476.5 478.5
EUR 527.5 533
RUR 7.4 7.52
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ