Մենք գործ ունենք շատ մեծ, շատ իրական աբսուրդի հետ, ցանկացած մեկի համար, ով այս ամենին կողքից նայելու, այս ամենը պատկերացնելու հնարավորություն ունենա, կստեղծվի տպավորություն, որ ծուռ հայելիների թագավորությունում ենք, հոգեբուժարանում ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու գործին եւ դրա շրջանակում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը:
«Խնդրի հետ կապված որեւէ հիմք, որեւէ առնչություն ինքս չունեմ, վստահ եմ՝ չունի նաեւ Արա Սաղաթելյանը: Այդ ամբողջ ֆարսը պայթելու է, բայց ասեմ՝ պայթելով չի ավարտվելու: Ես ուզում եմ՝ մեր ողջ իրավապահ համակարգը, առավել եւս այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող, անտաղանդ գործընթացի հետ, աչքի առաջ ունենան ընդամենը հետեւյալը՝պայթելով չի ավարտվելու»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանն ասաց, որ գործ ունենք քաղաքական պատվեր իջեցնող այն մարդկանց հետ, ովքեր չեն ունեցել, չունեն, չեն էլ կարող ունենալ որեւէ բարոյական արժեք, որեւէ հարցի մոտենալիս չեն կարող հաշվի առնել արժեքները, օրինակ՝ մտածել, թե մարդն ով է, ինչ ճանապարհ ունի անցած:
«Գործընկերներից շատերը նոր ներկայացրեցին Արա Սաղաթելյանի անցած ճանապարհը, նրա ղեկավարածը, իրականացրածը: Նա մարդ է, ով պետության զգացողությունը կրում է իր մեջ: Դրա համար պետք է համապատասխան դաստիարակություն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագր...
Կարդալ ամբողջովին