«Վեոլիա Ջուր» ֆրանսիական ընկերությունը մի քանի օր առաջ ջրի սակագնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ պահանջելով 1 խմ ջրի համար վճարվող ներկայիս 180 դրամը դարձնել 194,3 դրամ։
Արդյոք կա՞ որևէ օբյեկտիվ պատճառ ջրի սակագինը 14 դրամով թանկացնելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս խնդրի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց․
«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք դեպքեր, երբ այս կամ այն տնտեսվարողը գնի վերանայման հայտ է բերել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել է, թե՝ վայ, գիտեք ինչ կա, այստեղ ներդրումներ են պահանջվում, որոնք պետք է արվեն, դրանից հետո գինը էականորեն կնվազի և այլն և այլն, բայց իրականության մեջ տեսել ենք լրիվ այլ բան, որ թանկացման պահին փաստաթղթերը նայել են, իսկ հետո, երբ եկել է ժամանակը խոստացված ներդրումների հիման վրա գինը նվազեցնելու, դա չի արվել։
Հիմա թանկացման հիմքերից մեկն այն է, որ ջրի սպառման ծավալները նվազել են, բայց հարց է ծագում՝ ՀԾԿՀ-ին հետաքրքրել է արդյո՞ք, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ սպառման ծավալները նվազեցին․այս կառույցին հանրության հետ կապված ոչինչ չի հետարքրում կարծես։ Իրականում, բոլորս էլ գիտենք, որ ջուրը թանկանում է, մարդիկ վճարունակ չեն, սկսում են ավելի շատ խնայել և քիչ վճարել, միևնույն ժամանակ սրան գումարած արտագաղթը։ Հիմա, որ թանկացրեցինք սակագինը այդ պրոբլեմը լուծվելո՞ւ է , հակառակը՝ ավելի շատ է սպառման ծավալները նվազելու, մյուս տարի նորից են հայտ ներկայացնելու»։
Ըստ Պիպոյանի՝ ջրի թանկացման համար չկա որևէ պատճառ։ Այս համատեքստում վերջ...
Կարդալ ամբողջովին