Դեպի վեր

Արմեն Ամիրյան. Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով քեզ՝ «ներիր Շուշի…»

shamshyan.com11/21/2020, 7:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Արմեն Ամիրյան. Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով քեզ՝ «ներիր Շուշի…»

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զրույց Արթուր Գրիգորյանի հետՀեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է…

Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին… Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա … Պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ…

Գիտեմ, չես կարող ոչինչ ասել …

Բայց վերցրու խոսափողը, թեկուզ լռես, միևնույն է՝ վերցրու… Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի սուտ հայրենասիրական ճղճղոցները…

Պատերազմը նոր էր ավարտվել, 1994-ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք, հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր՝ մտքիցդ հանի Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։

Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք…

Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ…

Ստեփանակերտում «Ընծա» փառատոնն էիր կազմակերպել։ Ես ժյուրիի նախագահն էի։ Ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ։ Մայրս մեր հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։

Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են…

Արցախի անկախության նախօրյակն է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 504.5 510.5
EUR 601 614
RUR 6.6 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր