Դեպի վեր

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը

armenpress.am12/30/2020, 5:42

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը

Պետության տեսլականում է ՀՀ պաշտպանության նախարարությունը դարձնել տնտեսության խթանիչ ուժերից մեկը, մոտակա տարիներին ՊՆ-ն կհանդիսանա տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Տնտեսության զարգացման մոտեցումների, աճի կանխատեսումների, գնաճի վերահսկման մեխանիզմների, հետպատերազմյան իրավիճակում ներդրումների ներգրավման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

-Պարոն Քերոբյան, Դուք նախարար եք նշանակվել այն ժամանակ, երբ տնտեսությունը վատ վիճակում է, պետբյուջեի նախագծով կանխատեսվում է տնտեսական անկում, ընդ որում՝ ԿԲ-ի կանխատեսումն ավելի վատատեսական է, իսկ վարչապետն իր ճանապարհային քարտեզում նախանշվում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, ինչպե՞ս եք պատկերացնում, տնտեսության ո՞ր ճյուղի հաշվին եք հիմնականում պատկերացնում այդ վերականգնումն ապահովելը, որո՞ն ք են առաջնային կարևոր անելիքները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ տնտեսությունը դուրս բերեք վատ վիճակից:

-2020-ը անկումային տարի էր, բայց 2021-ը պետք է լինի աճի տարի: Տարբեր գնահատականներ կան, ամենալավատեսականը, գուցե, իմ գնահատականն է: Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից: 2020-ը աղետալի տարի էր՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լինի պետության կիզակետում, արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Օրինակ, Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ: Բայց ադամանդագործներն իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ իրենց հերթին ադամանդներն են գնում դրսից: Թվում է, որ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, և արդյունքում լրացուցիչ արժեքը, որը կմնար Հայաստանում, կլիներ ավելի մեծ, բայց այդ համագործակցությունը չկա, ամեն մեկն ինքնուրույն է աշխատել: Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ: Դա ուղղություններից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Ամենակարևորը տնտեսության երակներում արյուն լցնելն է: Եվ դա կապիտալն է: Հայաստանում կապիտալը դեռևս շարունակում է մնալ շատ անհասանելի: Մենք ունենք բանկեր, որոնք վարկ են տալիս, որը կայացած ֆինանսական համակարգ է, բայց դա տնտեսության ֆինանսավորման շերտերից միայն մեկն է: Մենք չունենք ոչ հրեշտակային ֆինանսավորման գործիքներ, ոչ մասնավոր և վենչուրային ֆոնդերի գործիքներ, ոչ կորպորատիվ արժեթղթերի շուկա, ոչ կապիտալի կայացած շուկա: Այս բոլորն այն ֆունդամենտալ ենթակառուցվածքներն են, որոնք պետք է սնեն տնտեսությունը կապիտալով: Մեր ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի այն, որ կարողանանք տնտեսությանը և ընդհանրապես գործարարներին, բիզնեսով զբաղվել ցանկացող մարդկանց հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

-Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում է, որոշ տնտեսագետներ ասում են, որ սրա պատճառն այն է, որ քաղաքական անորոշությունները վերաճում են տնտեսական խնդիրների, դրանց լուծում չի տրվում, արդյունքում դրամն արժեզրկվում է: Նախ դրամի՝ այս չափով արժեզրկումն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվի այն կանխելու համար, Ձեր ղեկավարած գերատեսչություն ի՞նչ անելիք կարող է ունենալ այս հարցում:

-Մենք որպես արտահանմանը միտված երկիր, տնտեսություն, իհարկե, պետք է անենք այնպես, որ մեր արժույթը լինի համահունչ մեր հիմնական առևտրային գործընկերների արժույթներին: Իսկ այսօր դրամն անհամեմատ ավելի կայուն է, քան մեր հիմնական գործընկերների արժույթները, որոնք են ԵԱՏՄ-ն, Վրաստանը, Իրանը և բազմաթիվ այլ երկրներ, որտեղ այս տարի, Covid-19-ով պայմանավորված՝ ազգային արժույթների 30-40 տոկոսանոց արժեզրկում է եղել: Այս առումով մենք համարում ենք, որ հակառակը, այս արժեզրկումն անհամեմատ ավելի քիչ է, քան իրականում պետք է Հայաստանի տնտեսությանը: Կա ուղիղ համեմատական՝ դրամի և դոլարի կուրսի փոփոխության և արտահանման աճի միջև: Այսինքն, եթե դրամը 1 տոկոսով արժեզրկվում է, հանգեցնում է արտահանման մոտ 1.7 տոկոս աճի: Հետևաբար, եթե, օրինակ, պատկերացնենք, որ դրամը 10 տոկոսով արժեզրկվի, արտահանումը 17 տոկոսով կաճի, ինչն էլ կնշանակի նոր աշխատատեղեր և այլն:

-Այդ դեպքում երկրում կլինի գնաճ:

-Ամբողջ խնդիրն այն է, որ գնաճը պետք է լինի վերահսկելի: Արտահանման աճն ինքնին նշանակում է, որ տեղական արտադրանքը սկսում է ավելի մրցունակ դառնալ: Եվ դրա հաշվին գնաճը նաև կզսպվի: Տեղական արտադրանքները կսկսեն փոխարինել ներմուծված ապրանքներին, որն էլ կբերի նրան, որ մենք կունենանք ավելի շատ տեղական արտադրության վրա հիմնված տնտեսություն. հիմա այդպես չէ:

-Սահմանազատման աշխատանքների արդյունքում կորցրեցինք Սոթքի հանքավայրի մի մասը: Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջատարներից է, վերջին տվյալներով՝ 4-րդ խոշոր հարկատուն է, փաստորեն կորցնում ենք խոշոր հարկատու: Ձեր տվյալներով դա Հայաստանի արտահանման ծավալներում ի՞նչ մաս էր կազմում, ի՞նչ չափով կորուստ կկրենք այս մասով ևս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր