Դեպի վեր

Տեղի է ունեցել քաղաքական միջամտություն, որը համարժեք է պատմության հակահայկական խմբագրմանը. Լիլիթ Սարգսյան

panorama.am06/23/2022, 1:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Տեղի է ունեցել քաղաքական միջամտություն, որը համարժեք է պատմության հակահայկական խմբագրմանը. Լիլիթ Սարգսյան

Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում հունիսի 8-ին բացվել է «Էդմոնդ Պետրոսյան: Միստերիա Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով արցախցի նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի 60 կտավներ։ Մոսկվայի հայկական թանգարանի կայքում գրված է, որ հունիսի 14-ին Արևելքի թանգարանի կայքում հայտնաբերել են՝ նկարչի ցուցահանդեսի անվանումը փոխվել է՝ «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա», այսինքն՝ «Լեռնային Ղարաբաղ»-ը (Արցախի Հանրապետություն.-խմբ) հանվել է։

Ցուցահանդեսի համադրող Լիդիա Ռոսլավցևան Rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցահանդեսի խորագիրը փոխելու որոշումը կայացվել է պաշտոնական բացման՝ հունիսի 7-ի երեկոյան։

«Ես դրան չեմ մասնակցում, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ։ Տնօրենը որոշել է իր ինչ-որ նկատառումներից ելնելով փոխել անվանումը»,- ասել էր նա։

Արևելքի թանգարանի գլխավոր տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Իլյա Զայցևը Rusarminfo-ին ասել է, որ նկարչի ծագումը Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն.-խմբ) տվյալ դեպքում նկարչության որակի և ընկալման վրա ոչ մի կերպ չի ազդում։ Նա նշել է, որ ցուցահանդեսի խորագիրը փոխելու որոշումը քաղաքական ենթատեքստ չունի։

Արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում Արևելքի պետական թանգարանի այդ քայլը որակեց որպես հակահայկական, հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված արշավի ևս մեկ ամոթալի ու ցավալի վկայություն։

«Մեծ ցավ եմ ապրում Մոսկվայի Արևելքի թանգարանի պես մի պատկառելի կառույցի համար, որն ենթարկվում է քաղաքական խաղերին, հետն էլ կոչ անում հայամետ լրագրողին՝ քաղաքականությունը չբերել արվեստ։ Բայց իրականում հենց իրենք են ենթարկվում ու բերում»,- ասաց նա։

Արվեստի քննադատի խոսքով, դեռևս 1918 թ. հիմնադրված Արևելքի թանգարանը ՌԴ կարևորագույն ու նշանավոր թանգարաններից է, որն, ի թիվս այլ ազգերի արվեստի հարստագույն հավաքածուի, տիրապետում է նաև հայ արվեստի հրաշալի ստեղծագործությունների. «Այն հայ-ռուսական մշակութային, գեղարվեստական համագործակցության կարևորագույն օջախներից մեկն է, իսկ այդ համագործակցությունը առաջին հերթին մշակութային և հումանիստական հենքի վրա պետք է կառուցվի: Մշակութային համագործակցությունը պետք է նպաստի քաղաքական համերաշխությանը, ժողովուրդների բարեկամությանը և պատմական ճշմարտությունների հաստատմանը: Ռուսաստանյան միջավայրում հայ կերպարվեստը միշտ բարձր նշաձողին է եղել և չի ընկալվել որպես կոլոնիալ կամ գավառական:

Մենք հպարտությամբ ենք միշտ համագործակցել ռուսաստանյան մշակութային կառույցների հետ: Ես ինքս մոտ երեք տարի առաջ Արևելքի թանգարանի հետ համագործակցելու մի գեղեցիկ առիթ եմ ունեցել, երբ այնտեղ մեծ հաջողությամբ անցկացվեց Մարիամ Ասլամազյանի հոբելյանական ցուցահանդեսը՝ կատալոգի ներածական տեքստն եմ հեղինակել, հետագայում էլ համագործակցության ծրագրեր ունեմ, բայց հիմա տարակուսած եմ…»։

Նա նախ մանրամասն անդրադարձավ խնդրին մասնագիտական տեսանկյունից։

«Եկեք նախ հասկանանք «միստերիա» բառի և ցուցահանդեսի խորագրի իմաստը։ Շատ կարևոր է սկզբնական, հեղինակային անվանումը։ Այս առթիվ մշակույթի նախարարին հարց հղած լրագրողը «միստերիան» հայերենով ներկայացրեց որպես «առեղծված», սակայն բառի իմաստը շատ ավելի խորն է ու լայն և հենց նա՛ է արտահայտում արցախցի նկարչի հեղինակային մտահղացումը։

Միստերիաները դեռևս անտիկ, այնուհետև միջնադարյան թատերային մշակույթներից եկած երևույթ են: Միստերիան նշանակում է «սրբազան թատերական գործողություն» և կապված է ծիսականության հետ: Շատ ժամանակակից արվեստագետներ, որոնք ուզում են իրենց պատկերներին առանձնահատուկ, սրբազան նշանակություն տալ, օգտագործում են «միստերիա» բառը փոխաբերական իմաստով։

Եթե խորագրից հանում ենք «Լեռնային Ղարաբաղ» (Արցախի Հանրապետություն.-խմբ) անունը, մնում է միայն «միստերիան» ու ստացվում է մի անորոշ, լղոզված բան։ Մինչդեռ, ամբողջական անվանումը՝ «Միստերիա. Լեռնային Ղարաբաղ», կոնցեպտուալ նշանակություն ունի, ամբողջովին արտահայտում է հեղինակի մտահղացումը, ով իր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն.-խմբ) պատումը ներկայացնում է որպես մի սրբազնագործություն: Անգամ եթե Լեռնային Ղարաբաղի փոխարեն որևէ այլ աշխարհագրական անվանում լիներ, թեկուզ «Փարիզ», միևնույն է, այն կոնցեպտուալ նշանակություն կունենար»։

Խոսելով հարցի քաղաքական ասպեկտի մասին, Լիլիթ Սարգսյանը մեջբերում արեց թանգարանի փոխտնօրենի ելույթից, ով կոչ է անում կենտրոնանալ ոչ թե քաղաքական խնդիրների, ոչ թե նկարչի ազգային պատկանելիության վրա, այլ արվեստի, ապ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր