Դեպի վեր

ԵՊՀ Գիտական Խորհուրդը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը

b24.am11/20/2020, 2:24
  • Email
  • Facebook
  • Twitter

ԵՊՀ Գիտական Խորհուրդը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին և հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ.

1994 թ. Ադրբեջանի հանդեպ Հայկական զինված ուժերի արձանագրած հաղթանակը ճանապարհ բացեց արցախահայության ինքնորոշման արդար  իրավունքի համար: Սակայն այդ հաղթանակը մեր հասարակության մեջ առաջացրեց անպարտելիության զգացում` երբեմն պատճառ դառնալով իրատեսության դիրքերից նահանջի: Հայաստանում լիարժեք և ամբողջական չիրականացվեցին պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ. տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չգրանցվեցին ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։ Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան։ Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրեց խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ, իսկ դրա հետևանքով օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։ Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 503 509
EUR 599 612
RUR 6.59 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր