Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառ»-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների:
Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք, որ աշխատանք փնտրող մեր համաքաղաքացիներն ու գործատուները կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն: Դա կլինի կառավարության աջակցությունը և՛ սոցիալական խնդիր լուծելու, և՛ տնտեսության զարգացմանը խթան ապահովելու համար»,...
Կարդալ ամբողջովին