Մոտ մեկ շաբաթ առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Քանյե Ուեսթն ամուսնացել է: 45-ամյա ռեփերի ընտրյալը նրան իսկ պատկանող Yeezy-ի դիզայներ Բյանկա Սենսորին է: Մինչ շատերն այդ ամենը կատակ էին համարում ու լուրջ չէին վերաբերվում, կարծես թե ճիշտ հակառակն է: Ուեւսթն անգամ իր ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է Բյանկայի հետ: Նրանք հանդիպել են Մալիբուում ու միասին ընթրել:
Պապարացիները վաղուց են նկատել, որ ռեփերը ամուսնական մատանի է կրում: Ըստ TMZ-ի՝ զույգի հարազատները նշել են, որ պաշտոնական որեւէ արարողություն կամ հարսանիք տեղի չի ունեցել:
2023-ի տարեսկզբին նրանց մի քանի անգամ միասին են նկատել: Ուեսթն ու շիկահեր կինը ժամանել են Բեւերլի Հիլզ ու միմյանց ձեռքերից բռնած մտել հյուրանոց: Սենսորին սեւահեր է, սակայն վերջերս կտրուկ ոճային փոփոխություն է արել՝ դառնալով շիկահեր, դրա համար սկզբից նրան ճանաչելը դժվար է եղել:
Իրենց հարաբերությունների մասին Ուեսթն ու Սենսորին չեն խոսում, որոշ ընկերներ...
Կարդալ ամբողջովին