Այս տարվա առաջին աշխատավարձը ստացածները թերևս նկատեցին, որ այն 1000 դրամով պակասել է: Օրենքի պահանջով՝ աշխատավարձից գանձված այդ գումարը փոխանցվում է հատուկ ստեղծված հիմնադրամի հաշվին, որտեղից էլ պետք է ուղղվի 2017 թվականից սկսած՝ բանակում վիրավորում ստացող զինվորների կյանքի ու առողջության ապահովագրությանը։
Ուշագրավ է այն, որ թեև գումարի գանձումն արդեն սկսվել է, սակայն, հիմնադրամը դեռ չի ստեղծվել․ այժմ ձևավորվում է դրա խորհուրդը, որն էլ դեռ պետք է ընտրի գործադիր մարմնի անդամներին: ԿԲ-ից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ հիմնադրամի խորհուրդը ենթակա է ձևավորման մինչև 2017 թվականի փետրվարի 16-ը: Ինչ վերաբերում է գումարները մինչև հիմնադրամի ձևավորումը գանձելուն, ապա, ԿԲ-ն, հղում անելով նշված օրենքի 30-րդ հոդվածին, փոխանցում է՝ «դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը ծագել է 2017թ. հունվարի 1-ից»:
Չնայած օրենքի պահանջին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտադիր չէ իր աշխատավարձից վճարել պահանջվող 1000 դրամը: Այսօր պարզելով, որ այդ գումարն իր կամքին հակառակ արդեն իսկ հանվել է իր հաշվեհամարից, նա որոշել է բողոք ներկայացնել դատարան: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքի խախտմամբ է փորձ արվում ինչ-ոչ խնդիր լուծել: Դա հակաիրավական է ի սկզբանե, և էդ հարցն, իհարկե, կդառնա ընդհուպ՝ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա»,- ասաց Սաքունցը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով ևս բազամաթիվ խնդիրներ է տեսնում այդ օրենքում, ուշադրություն է հրավիրում հատկապես հետևյալ հանգամանքի վրա՝ չկա որևէ երկիր, որտեղ քաղաքացուն կարող են պարտավորեցնել՝ գումար վճարել որևէ հիմնադրամի: Այդուհանդերձ, լավ իմանալով այսօրվա դատական համակարգն ու այս օրենքի իրագործման հարցում պաշտոնյաների ընդգծված վճռականությունը, իրավաբանը մեծ հույս չունի, թե դատարանում այս գործով հաջողության կհասնեն: «Որպես կանոն, երբ խնդիր ա ծագում, բանը հասնում է դատարան, պետությունը շատ ճկուն է գտնվում էդ պահին, ինչ-որ լուծում տալիս ա խնդրին»,- ասում է փաստաբանը:
Ավելի վաղ «Ազատության» եթերում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշված օրենքում առկա մի շարք բացթողումներ էր մատնանշել: Ըստ այդմ, օրենքի շրջանակում մարդը կրկնակի է հարկվում, մյուս կողմից՝ գումարները հետ ստանալու հստակ մեխանիզմ չկա: Մատնանշվող խնդիրներից մեկն էլ այն է, որ մի քան...
Կարդալ ամբողջովին