«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա շեշտեց, որ քաղցկեղը մահացության առումով Հայաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին երեք տարիներին ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը, այնուհետև բուժումն ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպելուն և այդ ծառայությունը ավելի հասանելի դարձնելուն: Եթե նախկինում ֆինանսական պատճառներով մարդիկ հետաձգում էին բուժման գործընթացը, ապա հիմա ունեն դրական և արդյունավետ բուժման ընթացք:
«2021 թվականին մեկնարկել է սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում մինչև օրս հետազոտել ենք 7 հազար կնոջ: Այն պիլոտային ծրագիր է և իրականացվում է երեք մարզերում՝ Սյունիքում, Տավուշում և Լոռիում: Շարունակաբար փորձելու ենք ընդգրկել նաև հաջորդ մարզերը: Նշեմ, որ 7 հազար հետազոտված կանանցից 700 հարյուրից ավելիի մոտ հայտնաբերվել են որոշակ...
Կարդալ ամբողջովին