Դեպի վեր

«Օրրան»-ի հունիսմեկյան տոնը. Ալեքսանյանի կատակը, Շահիրյանի անսպառ էներգիան ու Նառայի մաղթանքը

bravo.am06/6/2023, 8:24
  • Email
  • Facebook
  • Twitter

«Օրրան»-ի հունիսմեկյան տոնը. Ալեքսանյանի կատակը, Շահիրյանի անսպառ էներգիան ու Նառայի մաղթանքը

Արդեն 23-րդ տարինն է, որ «Օրրան» բարեգործական կենտրոնը երեխաների համար հունիսի 1-ին ջերմ միջոցառում է կազմակերպում: Տոնական տրամադրությունը զգացվում էր հենց մուտքի մոտ. ձեռքերին հատուկ սթիքերներ ամրացնելուց հետո հյուրերը հայտնվում էին «Օրրան»-ի բակում ու պատրաստվող համբուրգերների բույրով լցված օդի, փուչիկների ու երաժշտության ուղեկցությամբ նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

31


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց երեխաները հյուրեր ընդունել շատ են սիրում ու ամբողջ տարին այս տոնին են սպասում: Հատուկ ցանկացել են, որ հյուրընկալեն Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

«Շնորհակալ ենք Արթուրին, որ մեր հրավերն ընդունել է: Բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ ունենք՝ անվանի երգիչներ, դերասաներ, մարզիկներ, որ գալիս են ու երեխաների տոնն ավելի ուրախ դարձնում»,- խոստովանեց նա:

31


Հովհաննիսյանը բոլոր փոքրիկներին առաջին հերթին խաղաղություն մաղթեց, որ ապրեն ամուր ու ապահով հայրենիքում. «Հայ երեխաներն այնքան տաղանդավոր են, որ իրենց ճանապարհը կգտնեն, մեզ մնում է նրանց հայրենիք ժառանգել ու անվտանգ կյանք ապահովել: Կարծում եմ, որ այս միջոցառումներն ավելի շատ բան հենց մեծերիս են տալիս, քան երեխաներին. ուրախանում ենք, որ կարողանում ենք նրանց հիշարժան տոն պարգեւել: Ուզում եմ երեխաները հիշեն այս օրերը, գույնզգույն փուչիկները, երաժշտությունն ու մթնոլորտը: Կյանքը հենց նման փոքր դրվագներից է կախված. երբ լավ մանկություն են ունենում, բարի մարդ են մեծանում»:

Նա այն համոզմունքն ունի, որ երեխաներին շատ սեր ու երես տալ է պետք, իսկ ամենալավ դաստիարակությունը սեփական օրինակով սովորեցնելն է, նույնն էլ մյուս ծնողներին է խորհուրդ տալիս:

Արթուր Ալեքսանյանին կենտրոնի երեխաները պատվո միջանցքով դիմավորեցին, բուռն ծափահարություններով ու «չեմպիոն» վանկարկումներով: Հասնելուն պես գոգնոց տվեցին, որ սեփական ձեռքերով համբուրգերներ պատրաստի, ինքն էլ կատակեց. «Որ իմանայի, ըմբշամարտի հագուստով կգայի»,-գոգնոցը մարզահագուստին նմանեցնելով՝ ասաց նա: Նշեց, որ պատրաստելու մեծ փորձ չունի, բայց իր կարծիքով՝ համեղ է ստացվել:

31


Մարզիկը վստահ է՝ շատ կարեւոր է աջակցել երեխաներին, լինել նրանց կողքին, լսել նպատակների ու խնդիրների մասին եւ փորձել լուծել դրանք. «Նրանք են մեր ապագան: Պետք է ամեն ինչ անենք, որ անհոգ մանկություն ունենան ու խաղաղ երկնքի տակ մեծանան, որպեսզի պիտանի մարդ դառնան մեր երկրի համար: Նրանց տարիքում իմ բոլոր երազանքները սպորտի հետ էին կապված ու կարեւորն այն է, որ բոլորին էլ հասել եմ, նույնն էլ իրենց եմ ցանկանում՝ անկախ նրանից, թե ինչով կզբաղվեն»:

Անկեղծացավ, որ ինքն ամենաքիչը 3 երեխա է ցանկանում ունենալ, 4-ը կատարյալ տարբերակ կլինի՝ 2-ական աղջիկ ու տղա: Դեմ չի լինի, որ նրանք էլ զբաղվեն ըմբշամարտով, բայց միայն թե ոչ աղջիկները:

31


Դերասանուհի Էվելինա Շահիրյանը, որը մի քանի օրից ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 384 390
EUR 407 421
RUR 3.96 4.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր