Դեպի վեր

Խաղաղասիրական կոչերը «գետնի վրա» ազդեցություն չունեն պատերազմի մնայուն սպառնալիքի պայմաններում. Խաչիկ Տեր-Ղուկասյան

yerkir.am08/2/2020, 7:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Խաղաղասիրական կոչերը «գետնի վրա» ազդեցություն չունեն պատերազմի մնայուն սպառնալիքի պայմաններում. Խաչիկ Տեր-Ղուկասյան

168.am-ը զրուցել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-Սփյուռք կամ ՀՀ-Սփյուռքի կառույցներ համագործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ի համար կարևորագույն արտաքին հարցերի շրջանակում:

– Համագործակցություն, անշուշտ, կա, բայց չունի համակարգված և շարունակական բնույթ։ Շատ հաճախ այն տեղի է ունենում հատուկ հարցերի, ընդհանրապես, հրատապ խնդիրների օրակարգով, և սա մեծապես կախված է տվյալ երկրում ՀՀ դեսպանի պատրաստակամությունից և այդ համագործակցության կազմակերպման կարողականությունից: Բաղձալին կամ իդեալականը, անշուշտ, նման համագործակցության ընդհանուր ռազմավարական հայեցակարգ ունենալն է: Գիտեմ, որ հեշտ չէ, ոչ էլ անպայմանորեն կերաշխավորի համագործակցության արդյունավորումը: Բայց միգուցե կստեղծի ինչ-որ սկզբունքային ենթահող կամ ընդհանուր ուղեցույց համագործակցության կանոնավորում և շարունակականություն ապահովելու համար՝ պետական քաղաքականության մակարդակով և անկախ օրվա իշխանություններից:

– Որքանո՞վ է ՀՀ-ն կարողանում իր ռազմական հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ճակատում:

– Ռազմական հաղթանակներն ավարտվեցին 1994-ին, կամ, ասենք՝ ժամանակավոր կանգ առան զինադադարի համաձայնությամբ։ Այն օրից ի վեր ռազմական գործողությունների ոլորտում հայկական կողմի հաջողություները և ձախողումները պետք է դիտել թշնամու ներթափանցման փորձերը կամ ավելի լայնամասշտաբ հարձակումները կասեցնելու մեջ: Դիվանագիտական հողի վրա, կարծեմ, 1994-ից հետո հայկական կողմը շեշտը դրեց ստատուս-քվոյի պահպանման վրա: Ադրբեջանական կողմը, ընդհակառակը, օգտվելով նավթի գնի աճից՝ 2003-ից հետո, շատ ավելի լուրջ պատրաստվեց դիվանագիտական համաշխարհային լայն հարձակման: Արդյունքում՝ նա ոչ միայն Մադրիդյան սկզբունքներին հասավ, այլև Ադրբեջանի համար աշխարհաքաղաքականորեն մինչ այսօր շատ հեռու և անծանոթ տարածաշրջաններում, ինչպիսին Լատինական Ամերիկան է, հաստատվեց և լուրջ առաջընթաց արձանագրեց: Հայկական կողմի համար ամենավատն այն է, որ Բաքվին հաջողվել է աշխարհին համոզել, և թեկուզ ինքը լինի նախահարձակ, երրորդ կողմերն առնվազն չեզոքություն պիտի խաղան և նույն կշռի վրա դնեն երկու կողմերին: Հայկական դիվանագիտության համար այս «չեզոքության» միֆի մերկացումն այսօրվա մեծագույն մարտահրավերն է: Դրանից բացի, անշուշտ, Արցախի վերադարձը բանակցային սեղան, լոկ հայտարարություն կամ բաղձանք չպետք է լինի:

– Ինչի՞ արդյունք է Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի բացահայտ ագրեսիվ պահվածքը, գուցե Եվրոպայի մեղմ քաղաքականությա՞ն:

– Չեմ կարծում, որ Եվրոպայի քաղաքականությունը, նկատի ունեմ եվրոպական շահերի բարդ հաշվարկները, այդքան մեղմ լինեն Թուրքիայի նկատմամբ: Ի դեպ, Ադրբեջանին Թուրքիայի, այսպես ասած, ագրեսիվ աջակցությունը նոր չէ, և հայկակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր