PanARMENIAN.Net - Մարզերի համաչափ զարգացման կենսական նշանակությունը հաշվի առնելով՝ IDBank-ն ընդլայնել է նախորդ տարի Գյումրիում բացված զանգերի կենտրոնը։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Երևանից բացի այլ քաղաքներում նոր աշխատակիցներ ներգրավելով՝ Բանկն այսպիսով լուծում է մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, մարզերի համաչափ զարգացումը, աշխատատեղերի ապակենտրոնացումը, մարզերում կայուն և մրցունակ աշխատատեղերի ստեղծումը մարզերի բնակիչների համար, և, ի վերջո, Երևան տեղափոխվելու անհրաժեշտության վերացումը։
«Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ մենք աշխատակիցներին ապահովում ենք ոչ միայն ժամանակակից ստանդարտներին համապատասխան մրցունակ աշխատանքային պայմաններով, այլ նաև տալիս ենք մասնագիտական աճի հնարավորություն»,-ասել է նա։
IDBank-ի աշխատակիցներն ապահովված են մի շարք լրացուցիչ արտոնություններով, որոնք են, օրինակ, որակյալ բժշկական ապահովագրությունը, գործընկեր կազմակերպությունների կողմից գրավիչ զեղչերի և առաջարկների տրամադրումը, մասնագիտական դասընթացների և վերապատրաստման տրամադրումը, ճկուն աշխատանքային գրաֆիկը և լրացուցիչ հանգստյան օրեր։
Գյումրիում բացված զանգերի կենտրոնի աշխատակից Թամարա Պետրոսյանը պատմել է․ «Ես Գյումրիի զանգերի կենտրոնում աշխատում եմ բացման օրվանից, այսինքն մոտ մեկ տարի․ այն ժամանակ ընդամենը 3 աշխատակից էր սպասարկում զանգերը։ Հիմա մեր նարնջագույն թիմը համալրվել է, արդեն շուրջ 20 հոգուց է ...
Կարդալ ամբողջովին