Դեպի վեր

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երեխաների աչքերով. «Ասք կապույտ երկնքի» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում եւ ներկաների արձագանք

bravo.am01/23/2023, 12:12

Արցախյան 44-օրյա պատերազմը՝ երեխաների աչքերով. «Ասք կապույտ երկնքի» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում եւ ներկաների արձագանք

Արցախյան պատերազմից տուժած երեխաների մասին պատմող «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) ֆիլմի փակ պրեմիերան է տեղի ունեցել Լոս Անջելեսում: Ֆիլմում Վրույր Թադեւոսյանը ներկայացնում է 44-օրյա պատերազմի ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։

14


Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2022 թվականի հունիսին՝ Արցախի 4 սահմանամերձ գյուղերում. Մյուրիշեն, Ավդուռ, Կարմիր շուկա, Թաղավարդ։ Հերոսներից յուրաքանչյուրի ընտանիքում պատերազմի անմիջական ազդեցությունը կա, երեխաները մանկական պարզ մտքով պատմում են այդ օրերի իրենց ապրածն ու տեսածը։ Հերոսներից մեկի եղբայրն անհայտ կորած է համարվում, մյուսի հայրը ծանր վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից, մեկ ուրիշ ընտանիք թշնամու մարտական հենակետից մի քանի մետր հեռավորության վրա է ապրում...

Վրույր Թադեւոսյանն ինքն էլ պատերազմի ազդեցությունն անմիջապես կրել է 90-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ. «Տավուշի մարզի Չորաթան գյուղում եմ ծնվել։ Մանկությունս ապաստարաններում է անցել, ու ամեն օր թշնամու կրակոցից պատսպարվել ենք՝ երբեք չիմանալով, թե երբ կավարտվի կյանքեր խլող, խոնավ հողի տակ մեզ օրերով պահող պատերազմը։ Երեխա ժամանակ ոչինչ չգիտեինք արտաքին աշխարհի մասին։ Միայն գիտեինք, որ այնտեղ՝ մեզնից մի քանի մետր հեռու, էլի ինչ-որ մեկի տունը ռմբակոծվեց։ Ամեն օր միայն լսում էինք՝ պատերազմ է...»:

14


Նա ասում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշեց առաքելություն դարձնել պատերազմից տուժած երեխաների կյանքի որակի բարձրացման համար հանրային մեծ ուշադրություն հրավիրելը. «Մենք ամեն հնարավոր առանցքից լուսաբանում ենք պատերազմը, բայց երեխաների խնդիրներն անտեսում ենք ավելի մեծ թվացող ամենօրյա հոգսերի ֆոնին։ Այս ֆիլմով ուզում եմ դա փոխել։ Հանդիսատեսից ոմանք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ դեռ կան սոցիալապես այդքան ծանր վիճակում ապրող մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, իրենց լավատեսությամբ վարակում են մյուսներին»:

«Ասք կապույտ երկնքի» ֆիլմը մի մեծ ճամփորդություն է մանուկների աշխարհ, որտեղ գերակշռում է աշխարհն ընկալելու պատկերային կողմը։ Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ապրում է երեխաների հետ, խաղում, ծիծաղում ու արտասվում։ Երբ ֆիլմի առաջին դիտումն ավարտվեց, մի քանի րոպե լռություն էր...

14


Երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն ասում է, որ իրեն է տեսել ֆիլմում. «Իմ մանկությունը հենց այսպիսին էր՝ էլ ավելի դժվար։ Ես երազում էի, որ երբեւիցե հայ մանուկներն այլեւս չտեսնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր