Դեպի վեր

Որոշել էինք մեր կյանքն իրար հետ կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք . Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպի մասին

armtimes.com01/22/2023, 9:12

Որոշել էինք մեր կյանքն իրար հետ կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք . Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպի մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Tete A Tete» հաղորդման եթերում խոսել է 90-ականների իր համբավի, երգարվեստի, չստացված անձնական կյանքի, շոու-բիզնեսում այսօր տիրող իրավիճակի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին:

Տարիներ շարունակ խոսակցություններ են հնչել, որ կյանքի վերջին 2 տարիներին Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ:

«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. մենք իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք:

Նա եզակի մարդ էր,որի որոշման վրա ոչ ոք չէր կարող ազդել կամ բան փոխել: Առհասարակ, շատ ուժեղ կին էր նրա մայրը՝ Գրետա մայրիկը, ազդեցիկ ու որոշիչ խոսք ունեցող,բայց այս թեմայի շուրջ սպարապետի կարծիքն ավելի վճռական էր: Երջանիկ եմ, որ եզակի մարդ եմ եղել»,- հաղորդման ժամանակ անկեղծացել է երգչուհին:

Նա հավելել է, որ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպ ունեցել են 1,5-2 տարի, սակայն իրար ճանաչել են շատ ավելի վաղուց:

Ըստ երգչուհու՝ սպարապետն իրեն տեսել ու աչքի տակ է առել, հետարքրվել իր մասին ու ակումբում երգելիս ինքը գրեթե ամեն օր տեսել է Վազգեն Սարգսյանին, այդ տարիներին չի էլ հասկացել, թե ինչ մեծության հետ է գործ ունեցել:

«Մի որոշ ժամանակ ինքը հետևեց, հետևեց, հետո հասկացավ, որ ես այն մարդն եմ, ում կարելի է ընտրել, նա միամիտ չէր, ամեն ինչ էլ հասկանում էր, մոտ կես տարի հետևել է ինձ, հետո առաջարկություն է արել, հետո շփվել ենք կրկին: Տարիքային մեծ տարբերություն կար՝ 16 տարի, հետևաբար ամեն ինչ հեշտ չէր որոշել»,-պատմել է 90-ականների ամենավառ աստղերից մեկը:

Խոսելով տարիներ շարունակ այս թեմայի շուրջ զրույցների բացակայության մասին, Լիլիթ Կարապետյանն անկեղծացել է ու ասել, որ նախկինում ինքն ավելի խուսափել է այս թեմայի մասին խոսակցություններից:

«Այդ մարդն այլևս չկա, հարազատները կարող են գրել այս թեմայի մասին ինչ ուզեն, բայց եթե նա լիներ, նման բան թույլչէր տա: Եղել է նման դեպք, երբ այս մասին հարցազրույցի մի կտորով ես կիսվել էի, իրենք խառնվել էին,թե չի կարող նման բան լինել և այլն»,-...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր