Դեպի վեր

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

armenpress.am10/25/2021, 9:54
  • Email
  • Facebook
  • Twitter

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Ազդարարելով ցուցահանդեսի բացումը՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ընդգծել է, որ ցուցադրությունն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ, և հավելել, որ այս ցուցադրությունը ևս մեկ փորձ է անդրադառնալու հայ ժողովրդի հերոսական անցյալին:

«Մաեստրո Քոչարը գնահատում և արժևորում էր արվեստի զորությունն ազգապահպանման հարցում՝ կարևորելով մշակութային և ազգային ինքնության արժեքների միջսերնդային փոխանցման շարունակականության ապահովումը: 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը, և ռուսերենով պատրաստվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի ակադեմիական հրատարակությունը, գիրքը ձևավորելու նպատակով հայտարարված մրցույթում Հովսեփ Օրբելու կողմից ընտրվել են Քոչարի աշխատանքները՝ հիմնավորելով, որ Քոչարը մի արվեստագետ է, ում համար արվեստում գաղտնիքներ չկան: Այսօր ցուցադրության են ներկայացված այդ նկարազարդումները, որոնք Քոչարը պատկերել է 7 գրաֆիկական էջերով, կարծես թե վերարտադրելով մեր լեռնաշխարհը հարթաքանդակների տեսքով, որոնց վրա պատկերված են Սասնա դյուցազունների քաջագործությունները»,- նշել է տնօրենը:

Կարինե Քոչարը տեղեկացրել է նաև, որ թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման նոր հայեցակարգային ձևաչափի՝ նոր լուծումներով և գաղափարներով, ժամանակակից մեթոդներով՝ ինստալացիաներով այցելուներին փոխանցելու այն հիմնական պատգամներն ու խորհուրդները, որոնք իր գործերում թաքցրել է Քոչարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ այս ցուցադրությունը, որն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությամբ, լավագույն օրինակներից է, քանի որ գործերի հիմնական մասը ներկայացված է ՀԱՊ-ից: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ցուցադրության ձևաչափը՝ Քոչարի ստեղծագործությունները ներկայացնելով արդի տեխնոլոգիաների միջոցով:

«Նախարարությունը կարևորում է միջմշակութային և մշակույթ-կրթություն կապի ամրապնդումը, ազգային արժեքների, ինքնության սիմվոլների ներկայացումը դպրոցականների և երիտասարդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.5 492.5
EUR 546 561
RUR 6.5 6.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր