Դեպի վեր

Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին (տեսանյութ)

armtimes.com05/24/2023, 6:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին (տեսանյութ)

Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ:

Պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդիի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար:

Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է. «Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։ Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են», հայտնում է Ermenihaber-ը:

Չեքեմը նաև նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 391 397
EUR 407 422
RUR 4.03 4.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր