Դեպի վեր

«Հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է». Փաշինյանն ընդունել է Հարությունյանին

azatutyun.am11/22/2020, 11:12
  • Email
  • Facebook
  • Twitter

«Հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է». Փաշինյանն ընդունել է Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ` վարչապետը նկատել է, որ հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը:

«Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ», - ասել է գործադիրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հոսքը դեպի Արցախ ընթանում է բավականին մեծ տեմպերով. «Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել, և հոսքը շարունակվում է:

Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 503 509
EUR 599 612
RUR 6.59 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր