Երկար ու ձիգ ընտրարշավից հետո ԱՄՆ նախագահական հերթական ընտրություններն ընդամենը մի քանի օրից նախորդների նման կանցնեն պատմության գիրկը: Այս օրերին, սակայն, քաղաքագիտական վերլուծաբանների ու քաղտեխնոլոգների բանավեճերի հիմնական թեման այն է, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը:
«Վերջին շրջանի հեռուստաբանավեճերը նպաստեցին Քլինթոնի վարկանիշի բարձրացմանը, սակայն Թրամփի կողմնակիցները բավական հետաքրքիր PR տեխնոլոգիաներ կիրառելով՝ կոմպրոմատներ նետելով շրջանառության մեջ, բարձրացրեցին Թրամփի վարկանիշը՝ մոտեցնելով իր հակառակորդի վարկանիշին»,- ասում է քաղաքագետը:
Գ. Քեռյանի խոսքով՝ այս իրադարձություններից հետո, եթե դեմոկրատներն առաջիկա օրերին սև PR-ին բնորոշ այլ տեխնոլոգիաներ չկիրառեն, ապա Հանրապետական կուսակցության թեկնածուի վարկանիշը նույնիսկ կարող է այնքան աճել, որ հավասարվի կամ նույնիսկ անցնի Քլինթոնի վարկանիշից:
«Չմոռանանք, որ ներկայումս վարչական ռեսուրսը դեմոկրատների ձեռքում է, և ինչքան էլ երկիրը ժողովրդավարական լինի, այնուամենայնիվ, նրանք իրենց վարչական ռեսուրսն օգտագործելով կփորձեն առավելության հասնել»,- ասում է Գ. Քեռյանը:
Խոսելով ներկայումս շրջանառվող այն տեսակետի մասին, թե Թրամփի ընտրվելը կարող է ԱՄՆ-ի համար ողբերգական հետևանքներ ունենալ, քաղաքագետն ասաց, որ հիմնականում նման կարծիք հայտնում են թեկնածուի հակառակորդները: Քանի որ հանրապետական թեկնածուն իր վարքագծով նման է Ժիրինովսկու կերպարին, որը խիստ պահպանողական և ընդգծված ազգայնական կերպարով է հայտնի քաղաքական շրջանակներին, դա կարող է երբեմն մտահոգո...
Կարդալ ամբողջովին