Դեպի վեր

Այրված շորեր, մոխրացած դուռ ու պատուհան. ինչ վնասներ են կրել երեկվա պայթյունից ու հրդեհից տուժած բնակիչները (տեսանյութ)

armtimes.com01/14/2022, 2:54

Այրված շորեր, մոխրացած դուռ ու պատուհան. ինչ վնասներ են կրել երեկվա պայթյունից ու հրդեհից տուժած բնակիչները (տեսանյութ)

Հունվարի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում պատահած ողբերգական դեպքից հետո տեղի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս: «Օպել» մակնիշի մեքենայի՝ գազատարին բախվելուց հետո առաջացած պայթյունի ու հաջորդած հրդեհի հետեւանքով շուրջ 30 ընտանիք է տուժել: 44/4 շենքի՝ փողոցին հարող տների բոլոր պատուհանները այրվել են, պատշգամբները՝ վնասվել:

Տարհանված բնակիչներից շատերը վաղ առավոտից շտապել են իրենց բնակարանները՝ հասկանալու պատճառված վնասի չափն ու հետագա անելիքները: Տուժածներից Շուշանիկ Ազատյանի խոսքով՝ Շենգավիթի թաղապետարանից այցելել են իրենց բնակարան, գույքագրել, չափագրել, սակայն կոնկրետ բան չեն ասել: Բնակչի խոսքով՝ թաղապետարանը պարտավորվել է միայն պատուհանների փոխարինման հարցում աջակցել, սակայն պայթյունի հետևանքով հասցված վնասի ամենաչնչին մասն են պատուհանները:

«Հայկական ժամանակ»-ի նկարահանող խմբի այցելության ժամանակ շենքի բակում էին նաեւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները: Խնդրեցինք մեկնաբանել բնակիչների բարձրաձայնած բողոքներն ու նշել, թե թաղապետարանն ինչ պարտականություններ ունի առաջացած խնդրի կարգավորման հարցում: Աշխատակիցները, սակայն, հրաժարվեցին պատասխանել մեր որևէ հարցի:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով մեքենայի ետնամասում նստած անձը մահացել էր, փրկարարները հայտնաբերել էին վերջինիս մոխրացած դին, իսկ 76-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է: Տղամարդն ունի մարմնական վնասվածքներ եւ բազմակի այրվածքներ:

Հիշեցնենք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր