Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ծրագրի նպատակն է եղել 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:
«Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ ընդգրկվել է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում: Դասընթացների 25-ից ավելի մասնակից արդեն գտել է աշխատանք, կամ ինքնազբաղված է։
Մասնակիցներին ողջունեց և իր օրհնության խոսքը փոխանցեց Կոտայքի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։ Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց 6-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հարությունյանը։ Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց վկայագրերը։
Երեկոյան Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրները մասնակիցների համար ներկայացրեցին համերգային ծրագիր՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին Gateway Industry հիմնադրամի հովանավորությամբ։
Կազմակերպության հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, սատարել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց, իրակ...
Կարդալ ամբողջովին