Դեպի վեր

Կարծո՞ւմ եք՝ երկու մշակույթի գործիչ ասի, Ալիևն էլ՝ ասելու է՝ ձեզ էի սպասում, միջանցքը բացելու եմ իմ սրտի պես․ Միլիտոնյան

armtimes.com01/25/2023, 5:30

Կարծո՞ւմ եք՝ երկու մշակույթի գործիչ ասի, Ալիևն էլ՝ ասելու է՝ ձեզ էի սպասում, միջանցքը բացելու եմ իմ սրտի պես․ Միլիտոնյան

Մշակույթը կարող է զենք դառնալ, երբ կրակող զենքերից արձակվող փամփուշտներն այլեւս ի վիճակի չլինեն հասնել թիրախին։ Մշակույթը միաժամանակ կարող է վահան ու սաղավարտ դառնալ՝ պաշտպանելով թիրախները դեպի իրենց ուղղված փամփուշտներից։ Մշակութային գործիչների ասելիքն ու գործողությունները նույնպես կարող են ավելի նշանակալից ու ազդեցիկ լինել համամարդկային խնդիրներ առաջ քաշելիս եւ լուծել փորձելիս, քան դրանք առաջ քաշվեն քաղաքական գործիչների կամ դիվանագետների լեզվով ու գործողություններով։

44-օրյա պատերազմի օրերին Իսրայելի հայտնի մտավորականները կոչ էին արել իրենց կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Հայտարարությունը ստորագրել էին մի շարք պրոֆեսորներ, մասնավորապես՝ Բենիամին Կեդարը, Մայքլ Սթոունը, Ռեուվեն Ամիտաինը եւ այլք։

2021 թ․ մարտին էլ Լատվիայի Հանրապետության մի շարք արվեստագետներ, մտավորականներ ու մշակութային գործիչներ, «հավատալով մարդկային արժեքների կարեւորությանը եւ միանալով մեր լիտվացի գործընկերներին», կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների եւ գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաեւ Ղարաբաղյան վերջին պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ սպանված եւ զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալ այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հաղթահարմանը»,- շեշտել էին գործիչները։

Սուրբ Ծննդյան տոների նախօրեին էլ ավելի քան 200 ֆրանսիացի մտավորական, գրողներ եւ արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել էին համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության ուղղությամբ։

Հոդվածի հեղինակների շարքում էին հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը եւ Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ եւ այլք։

Արդեն 40 օրից ավել է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, սակայն հայաստանյան մշակութային էլիտան, մտավորականությունն ընդհանրապես իր բողոքի, կարեկցանքի կամ աջակցության կոլեկտիվ, միասնական խոսքը չի շտապում հղել մի դեպքում միջանցքի փակման հեղինակներին, մյուս դեպքում փակման հետեւանքով տուժածներին ու տառապանք կրողներին։

Մինչդեռ 2019-ին Հայաստանի եւ ՌԴ մշակույթի 60-ից ավելի գործիչներ, որոնց թվում էին երգչուհի Շուշան Պետրոսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող Սաթի Սպիվակովան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հանդես էին եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Այս եւ այլ վաստակավոր ու կոչումնավոր անձինք, որոնք մեկ մարդու համար հայտարարություն էին տարածել, «լռության ուխտ» են հայտարարել Լաչինի միջանցքի փակվելուց հետո, ինչի հետեւանքով 120 հազար արցախցու սպառնում է հումանիտար աղետ։ Նման միասնական հայտարարություն նրանք մինչ օրս չեն տարածել։

Թերեւս «կոմերիտուհի, սպորտսմենուհի, գեղեցկուհի» Նազենի Հովհաննիսյանն է «թրենդի» մեջ եւ մեկումեջ հանդես է գալիս թեմային առնչվող ինստագրամյան աղեկտուր «սթորիներով»։

Լաչինի միջանցքի փակման թեմայով դեկտեմբերի 16-ին մի քանի տողանոց կոչով է հանդես եկել ՀՀ ստեղծագործական միություններից մեկը՝ Հայաստանի գրողների միությունը՝ մասնավորապես հայտարարելով․ «Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները եւ երկրները իրենց ձայնն են բարձրացնում այս անմարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ։ Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները գտնվում են ծանր սոցիալտնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակում։ Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ եւ կարիք ունեն բուժօգնության եւ աջակցության։ Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին եւ ակնկալում նրանց ձայնի ուժգին ալիքը։ Այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին. Աստված հեռու պահի նման «բնապահպաններից»։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ՝ պարզելու՝ աշխարհի մտավորական հանրությունն արձագանքե՞լ է իրենց կոչին։

«Իսպանացի հայտնի գրող, մեծ հայասեր Գոնսալո Գուարչը, օրինակ, զգուշավոր արձագանք էր հնչեցրել, թե՝ ցավում ենք, միմյանց հետ լեզու գտեք եւ այլն։ Այսինքն՝ այս տիպի հոգեբանությամբ են մարդիկ հարցին մոտենում։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է, չէ՞, միջանցքի փակման մասին, բոլորը տեսնում-լսում են. չէ՞։ Է՜, եթե որեւէ երկրի մտավորականի սիրտը ցավի եւ արձագանքելու մտադրություն ունենա, կարձագանքի։ Ես այսօր որեւէ մեկից մեղադրող ճառեր ակնկալելը մի քիչ ռ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր