Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում 95-րդ անգամ անցկացվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը: Երեկոն սկսվեց Ջիմմի Քիմելի բավական երկար ու մի քիչ հումորային մենախոսությամբ առաջադրված թեկնածուների մասին. հաղորդավարը չմոռացավ հիշատակել նաեւ նախորդ տարվա Ուիլ Սմիթի ապտակը:Թեեւ վերջում հայտարարվեցին ամենակարեւոր անվանակարգերի հաղթողները, նախ նրանց հիշատակենք. Դենիել Շեյներտն ու Դենիել Քվանն արժանացան լավագույն ռեժիսորի տիտղոսին. նրանց «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը երեկոյի գլխավոր արձանիկներին արժանացավ:
Լավագույն դերասանը Բրենդան Ֆրեյզերն է՝ «Կետ» ֆիլմում դերի համար: «Աստված իմ: Շնորհակալություն նման համարձակ ֆիլմ ստեղծելու համար: Շնորհակալություն Դարրեն Արոնոֆսկուն՝ ինձ ստեղծագործական փրկություն նետելու եւ «Կետ» անունով բարի նավ տեղափոխելու համար»,- ասաց նա:
Միշել Յեոն լավագույն դերասանուհին է ու առաջին ասիացին, որն Օսկար է ստանում գլխավոր դերի համար՝ «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմին 6-րդ արձանիկը բերելով:
«Բոլոր փոքրիկ աղջիկներին ու տղաներին՝ սա հույսի եւ հնարավորությունների մրցանակ է, ապացույց, որ մեծ երազեք: Սիրելի կանայք, երբեք թույլ չտաք, որ ասեն ձեր ժամանակն անցել է: Այս արձանիկը նվիրում եմ իմ մայրիկին ու աշխարհի բոլոր մայրերին, քանի որ նրանք սուպերհերոսներ են, առանց որոնց մեզնից ոչ մեկն այստեղ չէր լինի: Մայրս 84 տարեկան է ու հիմա Մալայզիայում դիտում է մրցանակաբաշխությունը: Արձանիկը բերում եմ տուն»,-նշեց 60-ամյա Յեոն:
Իսկ լավագույն ֆիլմը, ինչպես եւ արդեն սպասվում էր, «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ն է: Այս ֆիլմն Օսկարի արժանացավ նաեւ «Լավագույն օրիգինալ սցենարի» համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասանի եւ դերասանուհու անունները միասին հայտարարեցին այս անվանակարգերում նախորդ տարվա հաղթողները: Բաղձալի արձանիկները ստացան «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի դերակատարներ Կե Հյուի Քուանը եւ Ջեյմի Լի Քերթիսը:
«Մայրս 94 տարեկան է ու տանը մեզ է նայում: Մամ, հաղթեցի Օսկարը: Չեմ հավատում, որ նման բան ինձ հետ տեղի ունեցավ, սա է ամերիկյան երազանքը, շնորհակալ եմ բոլորին: Ամեն ինչի համար պարտական եմ իմ կյանքի սիրուն՝ կնոջս, ով 20 տարի կրկնում էր, որ իմ ժամանակը գալու է: Երազանքներին պետք է հավատալ, ինչ-որ պահի հանձնվում էի, բայց բոլորին հիշեցնում եմ՝ միշտ վառ պահեք երազանքները»,- արցունքն աչքերին ասաց Քուանն ու հուզեց ողջ դահլիճին:
Նա չէր կարողացել զսպել արցունքները նաեւ «Ոսկե գլոբուս»-ում հաղթելուց հետո: Քուանն այն տղան է, որը 38 տա...
Կարդալ ամբողջովին