«Շուրջ 3 տարի «Արարատբանկ»-ն իր թիմով աշխատել է այս հավելվածի վրա: Եվ այսօր արդեն կարող եմ ասել, որ ունենք Հայաստանի բանկային համակարգում գործող մոբայլ հավելվածներից լավագույններից մեկը: Հավելվածը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և ամենակարևորը՝ ապահովության համակարգերով: Սրա նպատակն է հնարավորություն տալ մարդկանց առանց բանկ այցելելու թվային տիրույթում օգտվել բանկային ծառայություններից»,-ասաց Արարատբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը:
Լուսանկարները` Տաթև ԴուրյանիՆա վստահեցրեց՝ թվային ծառայությունների զարգացման առումով կարելի է բանկից անընդհատ նորությունների սպասել: Այսպիսով` մարդը կարող է աշխարհի ցանկացած կետից տանը նստած կառավարել իր բանկային հաշիվները: «Արարատբանկ»-ի ռազմավարությունը ներառում է 3 ուղղություններ՝ դասական բանկ, թվային բանկ և ներդրումային բանկ: «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ն արդեն թվային բանկի հաջողություններից է: Բանկը, զարգացնելով թվային ծառայությունները, չի մոռանում նաև դասական բանկի մասին: Թե թվային, թե դասական և թե ներդրումային բանկը, կարելի է ասել, զարգանում են հավասարապես: Սարգսյանը նկատեց՝ «Արարատբանկ»-ն այն եզակիներից է, որ Հայաստանում ունի 60 մասնաճյուղ, ներկայացված է բոլոր մաքսային մուտքերում, ունի զարգացման լուրջ ռազմավարություն:
«Արարատբանկ»-ի թվային ծառայությունների դեպարտամենտի պետ Գայանե Ստեփանյանը ներկայացրեց «ԱՐԱՐԱՏՄոբայլ»-ի առավելություններից մի քանիսը: Բանկի հաճախորդները հավելվածի միջոցով հնարավորություն կունենան ակտիվացված քարտով գրանցվել 3D secure համակարգում՝ առանց բանկ այցելելու: «Հավելվածի միջոցով քարտից քարտ փոխանցումների հնարա...
Կարդալ ամբողջովին