Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը լրագրողներին ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

armtimes.com01/23/2023, 1:30

Արդարադատության նախարարությունը լրագրողներին ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ տեղի է ունեցել սեմինար՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անահիտ Աբրահամյանը նշել է, որ թեև հասարակությունը պետական մարմիններից պարբերաբար տեղեկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բարեփոխումների մասին, այնուամենայնիվ վերջիններիս կողմից հասարակության հետ համակարգված, թիրախային և նպատակային, շատ հաճախ՝ անմիջական հաղորդակցությանը մեծապես նպաստում են նաև լրագրողները: Լրագրողները նաև արդարության այն մարտիկներն են, որոնք մշտապես բարձրաձայնում են կոռուպցիոն արատավոր երևույթների մասին։

Բացման խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Տաճատ Ստեփանյանը, ով ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ընդգծել, որ նման միջոցառումների իրականացումը կարևոր է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Նախարարության հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականությունը. Կատարված աշխատանքները, որոնք բխում են 2019-2022թթ.-ի Հակակոռուպցիոն ռազմավարությունից՝ Կոռուպցիայի կանխարգելում (հայտարարագրի և հայտարարությունների շրջանակի ընդլայնում, նվերների, շահերի բախման կարգավորումների բարելավում, բարեվարքության ստուգում, վարքագծի կանոններ և այլն), Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում (նոր քրեական և քրեական դատավարության օրենսդրությունների ընդունում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն, կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի վերանայում, իրական շահառուների բացահայտում, ազդարարման համակարգի բարելավում և այլն):

Բարձրագույն դատական խորհրդի՝ Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետ Մակար Կիրակոսյանը լրագրողներին է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանների կազմը և գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր