Դեպի վեր

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com08/14/2020, 7:36

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսպր՝ օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Թադևոսյանը, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արտյոմ Ադամյանն ու Տիգրան Ավոյանը։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սավելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր