Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին կրկին կոչ է անում դադարեցնել «ծանր վիրավորանք» հոդվածի կիրառումը։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը երկրորդ անգամ է ահազանգում՝ այս օրենքը վկայում է Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին։ Առաջին հայտարարությունն արեց օրենքն ընդունելուց անմիջապես հետո՝ երկու ամիս առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբՎերջին հայտարարության պատճառը այս հոդվածով հարուցված քրեական գործն է։ Մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել Ֆեյսբուքում վարչապետ Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում անելու համար։
«Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ ծանր վիրավորանքը քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը», - նշված է Freedom House-ի հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվելԹեև միջազգային կազմակերպությունը հստակ շեշտել է, որ մտահոգված է Փաշինյանին վիրավորելու համար հարուցված քրեական գործով և հենց այն օրենքով, որի հիման վրա հարուցվել է, իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պնդում է, թե կազմակերպությունը մոլորության մեջ է ու չի հասկացել այդ հոդվածի բովանդակությունը։
«Միջազգային կազմակերպությանը մոլորության մեջ են գցել, որովհետև Հայաստանում քրեականացվել է հայհոյանքը, անձի արժանապատվությունը նվաստացնելը», - պատասխանեց նա:
Փաշինյանի թիմակիցը, որ նաև այս օրենքի համահեղինակն է, միջազգային հեղինակավոր կազմակերության համար բացատրում է՝ «Ծանր վիրավորանք» վերնագրով հոդվածը ոչ թե վիրավորանքը, այլ հայհոյանքը քրեականացնելու մասին է։ Իսկ դա, ըստ նրա, ընդունված է զարգացած երկրներում։
«Freedom House-ի հորդորը կապ չունի այն օրենքի հետ, որի դեմ ուղղված է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը չի քրեականացվել: Մեզ ասել, որ ինչո՞ւ եք անում, դա նույն է, թե այսինքն հնարավորություն չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա իրավական երկիր», - հայտարարեց Հովակիմյանը:
Իշխանական պատգամավորները համաձայն չեն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Զարուհի Բաթոյանն այս օրենքի կիրառմանը կողմնակից է, ոչ թե դադարեցմանը։
«Ես ինքս էլ շատ հաճախ նաև այդպիսի վիրավորանքների թիրախ դառնալով կարևորում եմ այդ օրենքի առկայությունը», - ընդգծեց Բաթոյանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարարը, որ մինչև պաշտոնյա դառնալը, քաղհասարակության ակտիվ անդամ էր, միջազգային կազմակերպության արձանագրած խոսքի ազատության և ժողովրդավարության հետընթացը չի նկատում։
«Հակառակը՝ կա առաջընթաց: Գուցե սա ժամանակավոր լուծում պետք է լինի, բայց այս պահին դրա կարիքը և անհրաժեշտությունը», - ասաց Բաթոյանը:
Իշխանականներից Բաբկեն Թունյանը օրենքի արդյունա...
Կարդալ ամբողջովին