Դեպի վեր

733 մլն դրամ՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու համար

henaran.am11/19/2020, 9:42

733 մլն դրամ՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու համար

News.am-ը գրում է.

«Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում նույն գործելաոճը որդեգրել էր նաև

Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Եթե պատերազմի առաջին օրերին ՊՈԱԿ–ը համակարգում և կամավորների միջոցով սոցիալական ցանցերում փորձում էր հակազդել ադրբեջանաթուրքական քարոզչությանը, ապա հոկտեմբերի սկզբից այն լծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR–ին։ Մասնավորապես սոցիալական ցանցերում մեդիագրոհներ կազմակերպողներին հանձնարարվեց տարածել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ելույթները, իսկ ՊՈԱԿ–ի կողմից ուղղորդվող տարբեր օգտատերերի միջոցով սկսեցին տեղեկություններ տարածել, թե «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» և նմանօրինակ կեղծ լուրեր՝ այդ կերպ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական պատկերը և մոլորության մեջ գցելով ամեն օր զինվորից լուր սպասող ծնողներին։ Պատերազմի ընթացքում ՊՈԱԿ–ի և նրա տնօրենի կատարած աշխատանքի վերլուծությանը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փաստերով ներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել այս կառույցին և ինչի համար։

ՀՀ կառավարությունը 2020թ. համար պետական բյուջեից 733 մլն 555 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։

Պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև (խմբ. Ներկայումս Հանրային հեռուստաընկերության տնօրեն)։ Պայմանագրով՝ ՊՈԱԿ–ը պետք է իրականացներ հանրային իրազեկում և հասարակական–քաղաքական հետազոտություններ։ Սակայն պարզվում է Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը հատկացված միջոցների գերակշիռ մասը նախատեսել էր ուղղել ոչ թե երկրին սպառնացող արտաքին և անվտանգային խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն, այլ ներքաղաքական թեմաներով վերլուծությունների և կառավարությանը ոչ հաճո հրապարակումները հերքելուն։

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին, Նախիջևանում համատեղ զորավարժություններ իրականացնում և մեդիատիրույթում հակահայկական հրապարակումներով հող նախապատրաստում հարձակման համար, Հայաստանի կառավարության ՊՈԱԿ–ը միլիոնավոր դրամների գումար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր