«Ես չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ իմ գործընկերները ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»,- ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նկատելով, որ նախորդ ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերջապես վերադարձել է իր հիմնական մասնագիտական գործունեությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին և իր խոսքում ընդգծել է, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Այդ խոսքերից հետո դահլիճում բանավեճ ծավալվեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասելով. «Դահլիճում գորգռոցներն անտեղի են և իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար, հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից»:
Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ թող ժողովուրդը դիտի և դատի, թե ով, ինչպես է քաղաքականությունը կառուցում:
«Ես, ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը և իմ խնդրանքը և ամսիսների հորդորն ի վերջո տեղ հասավ: Հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Շ...
Կարդալ ամբողջովին